Սանտա Մարգարիտան միացավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած իսպանական քաղաքներին26 մայիսի 2015 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Սանտա Մարգարիտան նույնպես միացավ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած իսպանական քաղաքներին: Քաղաքապետարանի որոշման մեջ մասնավորապես ասվում է. «Հաշվի առնելով, որ որոշ կառավարություններ չեն ընդունում Ցեղասպանությունը, այդ թվում՝ թուրքական և իսպանական կառավարությունները, հաշվի առնելով որ մարդկության դեմ ուղղված հանացագործությունները չունեն վաղեմության ժամկետ և ցեղասպանությունը դրանցից վատթարագույնն է, հաշվի առնելով որ հայ ժողովուրդը չի ստացել ո՛չ տնտեսական, ո՛չ տարածքային, և ո՛չ էլ մարդասիրական բնույթի փոխհատուցում, հաշվի առնելով, որ այդ Ցեղասպանությունը Հոլոքոստի, Ռուանդայի և Բալկանների ցեղասպանությունների նախատիպն է, հաշվի առնելով Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը՝ Քաղաքապետարանը որոշում է. աջակցություն ցուցաբերել, որպեսզի ճանաչվի Հայոց ցեղասպանությունը և պահանջվի փոխհատուցում, պահանջել Իսպանիայի կառավարությունից այդ Ցեղասպանության ճանաչումը և կազմակերպել այս որոշման փոխանցումը միջազգային կառույցներին», հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Իսպանիայի Սենատի լիագումար նիստում մայիսի 13-ին մերժվեց Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը: Մայիսի 4-ին բանաձևը Սենատի դիտարկմանն էր ներկայացրել կատալոնական Entesa քաղաքական միավորումը: Այդուհանդերձ, միջնորդագրի օգտին քվեարկել է 14 պատգամավոր, դեմ` 130-ը, իսկ 68-ը ձեռնպահ է մնացել: Դեմ է քվեարկել իշխող «Ժողովրդական կուսակցություն» խմբակցությունը (Parlamentario Popular, PP), որը Սենատում մեծամասնություն է կազմում, ինչի արդյունքում էլ միջնորդագիրը մերժվել է: Նշվում է, որ բոլոր քաղաքական ուժերը ներկայացնող բանախոսները միասնական կարծիք են հայտնել, որ տեղի ունեցածը մարդկության պատմության մեծագույն ողբերգություններից է և որ յուրաքանչյուրը կիսում է հայ ժողովրդի ցավը: Ապրիլին Բասկերի խորհրդարանը դատապարտեց Հայոց «սարսափելի» ցեղասպանությունը և Թուրքիայից պահանջեց ճանաչել այն, ինչպես նաև կոչ արեց «հաշտություն հաստատել երկու երկրի միջև` ընդհանուր պատմության հիմքով»: Ապրիլի 17-ին, Սան Սեբաստիանի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունեց Հայոց Ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն, հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը: Մարտի 30-ին իսպանական Չիրիվեյա քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Մարտի 26-ին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել էր Իսպանիայի Պինտո քաղաքը, դրանից առաջ՝ մարտի 17-ին Բետերա քաղաքը, իսկ հունվարի վերջին` Իսպանիայի Բուրխասոտ քաղաքի քաղաքային խորհուրդը: 2014-ի հունիսին Իսպանիայի՝ հիմնականում բասկերով բնակեցված Նավարա ինքնավար համայնքի խորհրդարանը ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագիր՝ դառնալով Ցեղասպանությունը ճանաչած չորրորդ շրջանն Իսպանիայում՝ Բասկերի երկրից, Կատալոնիայից և Բալեարիկ կղզիներից հետո: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |