ԵԱՀԿ գործող նախագահը ժամանել է Հարավային Կովկաս. Հունիսի 3-ին նա կլինի Երևանում

ԵԱՀԿ գործող նախագահը ժամանել է Հարավային Կովկաս. Հունիսի 3-ին նա կլինի Երևանում

PanARMENIAN.Net - Սերբիայի ԱԳՆ ղեկավար և ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչը այցով ժամանել է Հարավային Կովկասի տարածաշրջան:

Ինչպես հայտնում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը, հունիսի 1-ին Դաչիչը հանդիպում ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, խորհրդարանի ներկայացուցիչ Օքթայ Ասադովի, ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև առաջատար քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Երկուշաբթի Դաչիչը մամուլի ասուլիս կանցկացնի Ադրբեջանի ԱԳՆ շենքում:

«Հունիսի 2-ին Դաչիչը կմեկնի Վրաստան, որտեղ կհանդիպի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, վարչապետի, ԱԳ նախարարի, խորհրդարանի խոսնակի և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ»,-ասվում է ԵԱՀԿ մամուլի հաղորդագրության մեջ:

Վրաստանից ԵԱՀԿ նախագահը կմեկնի Հայաստան: Դաչիչը հունիսի 3-ին հանդիպում կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարարի, խորհրդարանի խոսնակի, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև կայցելի ԵԱՀԿ երևանյան գրասենյակ, հայտնել է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը: ՀՀ մայրաքաղաքում նաև տեղի կունենա Դաչիչի և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի համատեղ մամուլի ասուլիսը:

Մայիսի 21-ին ԵԱՀԿ գործող համանախագահ, Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը հանդիպել է Բելգրադում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Ինչպես ասվում է ԵԱՀԿ պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ, հանդիպմանը ներկա են եղել ՌԴ-ն, Ֆրանսիան և ԱՄՆ-ն ներկայացնող համանախագահներ Իգոր Պոպովը, Պիեռ Անդրիեն և Ջեյմս Ուորլիքը: Հանդիպմանը մասնակցել է նաև գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը և Հարավային Կովկասի գծով գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջելո Գնեդինգերը: Դաչիչը երախտագիտություն է հայտնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին իրենց աշխատանքի համար:

Ինչպես գրել է իր միկորբոլգոմ ամերիկացի համանախագահը, «այսօր Բելգրադում քննարկեցինք ղարաբաղյան հարցը Սերբիայի ԱԳՆ ղեկավար Դաչիչի հետ: Կարող ենք միասին աշխատել խաղաղ համաձայնագրի վրա»:

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---