«Որոտան» ՀԷԿ-երի կասկադի արտադրած հոսանքի սակագինը կբարձրանա 7 ամսից![]() 17 հունիսի 2015 - 16:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ի նիստում հավանություն տվեց ամերիկյան «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ին Սյունիքի մարզի «Սպանդարյան», «Շամբ» և «Տաթև» հիդրոէլեկտրակայաններում՝ «Որոտան» ՀԷԿ-երի կասկադում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա տրամադրելու որոշման նախագծին՝ 25 տարի գործողության ժամկետով: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հուլիսի 1-ից: Լիցենզիան ուժի մեջ մտնելու պահից լիցենզավորված անձին իրավունք է տրվում և պարտավորեցվում է արտադրել էլեկտրական էներգիա (հզորություն) ու այն վաճառել շուկայի կանոններով: Լիցենզավորված անձն իրավունք ունի վերակառուցել և ընդլայնել իր էլեկտրական էներգիա արտադրող կայանները՝ Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով: Լիցենզավորված անձի փաստացի տեղակայված հզորությունը կազմում է 404,2 ՄՎտ։ Առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը կկազմի 4,562 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 5,474 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը, իսկ հզորության ամսական վճարը՝ 1184,72 դրամ/կՎտ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 1421,66 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։ Իսկ 7 ամիս անց սակագները դառնան 6.686 դրամ մեկ կՎ/ժ-ի եւ 1736.06 դրամ կՎտ-ի դիմաց։ 2014թ. օգոստոսի 1-ին Որոտանի կասկադի սակագինը սահմանվել էր 6.648 դրամ մեկ կՎ/ժ-ի դիմաց եւ ամսական 250.31 դրամ սահմանված հզորության մեկ կՎտ-ի դիմաց։ Կառավարությունում հունիսի 8-ին ստորագրվել է «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գույքի առուվաճառքի փոփոխված և լրամշակված պայմանագիրը: Այն ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր», «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ», «Քոնթուր գլոբալ տերրա հոլդինգս» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերությունների միջև: Վաճառքի պայմանագիրը նախատեսված էր ստորագրել հունիսի 3-4-ն ընկած ժամանակահատվածում, բայց հետաձգվել էր, ավեի վաղ ասել էր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը՝ նշելով, որ պատճառներիր մասին որևէ տեղեկություն չունի: Մինչև այդ նախարար Երվանդ Զախարյանը նշել էր, որ վաճառվում է «Որոտան» բաժնետիրական ընկերության գույքը, այլ ոչ թե ընկերությունը: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» և «Քոնթուր գլոբալ տերրա հոլդինգս» ընկերությունների լիազորված անձ/ներկայացուցիչ, «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բրանդտը, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գլխավոր տնօրեն Սասուն Խաչատրյանը: Ի դեպ կառավարությունը, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ն ու ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ hոլդինգ քամփնի» ընկերությունները 2014-ի հունվարի 29-ին գույքի 180 մլն դոլար արժողությամբ առուվաճառքի պայմանագիր էին ստորագրել: Ըստ գործարքի, առաջիկա 6 տարվա ընթացքում Որոտանի երեք ՀԷԿ-երն արդիականացնելու ու վերանորոգելու համար պետք է ներդրվի մոտ $70 մլն: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |