4  17.06.15 - Ալեքսանդր Եսայանի, Հայկ Չոբանյանի և Րաֆֆի Քասարջյանի մամուլի ասուլիսը

Ավելի քան 70 խոշոր հայկական ընկերություն կմասնակցի DigiTec 2015 բիզնես ֆորումին

Ավելի քան 70 խոշոր հայկական ընկերություն կմասնակցի DigiTec 2015 բիզնես ֆորումին

PanARMENIAN.Net - DigiTec 2015 8–րդ ամենամյա բիզնես ֆորումը` «Խելացի լուծումներ խելացի բիզնեսի համար» կարգախոսի ներքո կանցկացվի Երևանում հունիսի 19–20–ին: Ֆորումին կմասնակցի ավելի քան 70 խոշոր ընկերություն, հունիսի 17-ին լրագրողներին տեղեկացրել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) նախագահ Ալեքսանդր Եսայանը։

DigiTec բիզնես ֆորումի նպատակն է աջակցել ՏՏ ոլորտում ձեռներեցության զարգացմանը, ստեղծել գործարար սպառողների և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր, աջակցել բիզնեսի տարբեր ոլորտներին օպտիմալ տեխնոլոգիական լուծումների որոնման հարցում: Ֆորումը հայաստանյան ՏՀՏ դաշտի իրական պատկերն ուսումնասիրելու, ընկալելու, ձեռքբերումներին ծանոթանալու, առկա մարտահրավերներն ու հեռանկարները տեսնելու հնարավորություն է տալիս: Այն նաև միտված է միջազգային կապերի ընդլայնմանը:

«Մենք կարևորում ենք այս միջոցառման անցկացումը։ Այս պահին հստակ հայտնի է, որ ֆորումին կմասնակցի 60 ընկերություն, սակայն հունիսի 19–ին մասնակից խոշոր ընկերությունների թիվը կգերազանցի 70–ը», -ասել է Եսայանը, գրում է ԱՌԿԱ-ն:

«Բիզնես կենտրոն ֆորումի» մասնակիցների թվում են այնպիսի հեղինակավոր ընկերություններ, ինչպիսիք են` «Ամերիաբանկը», «Արփիարը», «Բիզնեսի աջակցման կենտրոնը», «Բևեռ կոմպյուտերը», «Երևակը», «ԷԿԵՆԳ»–ը, Energize Global Services-ը, Tell Cell–ը, Instigate–ը, «Instigate խորհրդատվական»–ը, Instigate Mobile–ը, Instigate Robotics–ը, Instigate կրթական կենտրոնը, «Լայմ Տեխ»–ը, «Լևիաթանը», Hybrid Solutions-ը, «Մասիս Տեկ»–ը, «Մայ Քարդ»–ը, «Մոնիտիս»–ը, «Նիկիտա Մոբայլը», SOS Systems–ը և ոչ միայն։

UITE–ի փոխտնօրեն Հայկ Չոբանյանն իր հերթին նշել է, որ միջոցառման ընթացքում կկազմակերպվեն ութ ոլորտային քննարկումներ, որոնք կվերաբերեն, մասնավորապես, առողջապահությանը, գյուղատնտեությանը, անվտանգությանը։

«Նախորդ տարի մենք ունեինք ավելի քան 3000 այցելու, իսկ այս տարի ավելին ենք սպասում»,- նշել է նա:

Նա նաև տեղեկացրել է, որ ֆորումի շրջանակում առաջին անգամ կկազմակերպվի «խելացի» լուծումներ կիրառող ընկերությունների մրցույթ, որին արդեն մասնակցում են ավելի քան 100 թեկնածուներ։ Մրցույթը նախատեսում է տասը մրցանակ 10 տարբեր ոլորտում տեխնոլոգիաների կիրառման ոլորտի առաջատարների համար:

Երկօրյա բիզնես ֆորումի ընթացկում կանցկացվեն լիագումար նիստեր, գործարար ներկայացումներ, ցուցահանդես, սեմինարներ, կլոր սեղաններ, գործարար հանդիպումներ` տեղական ու միջազգային գործարար համայնքի, փորձագետների և պետական մարմինների մասնակցությամբ:

DigiTec 2015-ը անցկացվում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանավորությամբ, որը ևս ներկա կլինի միջոցառման բացմանը:

ԻՏՁՄ-ն (UITE) հիմնադրվել է 2000-ին` որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: Այն ստեղծվել է ՏՏ և ՏՀՏ ոլորտների ձեռնարկությունների, ընկերությունների կողմից՝ տնտեսական շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման և ՏՀՏ ոլորտում հետազոտությունների առաջընթացի խրախուսման նպատակով:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---