ՄԻԵԴ-ը ֆիքսել է. Լեռնային Ղարաբաղն ունի ինքնուրույն իշխանություն իր տարածքում18 հունիսի 2015 - 10:26 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հունիսի 16-ին հրապարակեց «Չիրագովը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռները։ «ՄԻԵԴ-ն այս երկու գործերը 2006-ից սկսած զուգահեռաբար քննության է ենթարկել և վճիռներն էլ հրապարակվեցին նույն օրը, ինչը վկայում է, որ 2 գործերի նկատմամբ դատարանը փորձել է հնարավորինս նույնական մոտեցում ցուցաբերել՝ հավասարություն պահելու նպատակով»,-հայտարարեց ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը` մեկնաբանելով դատարանի կայացրած վճիռները, հայտնում է Panorama.am-ը: Գևորգ Կոստանյանն ընդգծել է. «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործով մի քանի շատ կարևոր դրույթներ կան, որոնց վրա կցանկանայի ուշադրություն հրավիրել։ Առաջինն այն է, որ ՄԻԵԴ-ը, քննարկելով Հայաստանի իրավազորության խնդիրը Լեռնային Ղարաբաղի տարածքում, եկել է կարևոր եզրահանգման` ֆիսքել է, որ Հայաստանն ունի ազդեցություն ԼՂՀ-ում և այդ ազդեցությունը դրսևորվում է տնտեսական, սոցիալական, քաղաքական ու տարաբնույթ օժանդակություններ տրամադրելու եղանակով, սակայն միաժամանակ Եվրոպական դատարանը ֆիքսել է, որ Հայաստանի Հանրապետությունը չի իրականացնում իշխանություն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, ինչպես պնդում էին դիմումատուները՝ այս դեպքում ադրբեջանցիները։ Այսինքն, դատարանը ֆիքսում է, որ Լեռնային Ղարաբաղն ունի ինքնուրույն իշխանություն, որն իրականացնում են այն իր տարածքում և ՀՀ-ի իշխանությունը չունի իշխանություն այդ տարածքում։ ՀՀ-ն ունի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով իրավազորություն ԼՂՀ տարածքում վերոնշյալ օժանդակության ամբողջության ուժով։ Սա կարևորագույն դրույթ է»,- Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակցին ասաց Գևորգ Կոստանյանը։ Վճռում կարևորագույն ուղղությունը, ինչպես ասաց Գևորգ Կոստանյանը, նաև այն է, որ ՄԻԵԴ-ը զերծ է մնացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավիճակի հարցին անդրադառնալուց՝ նկատի ունենալով, որ այս հակամարտության կարգավորման հարթակը Մինսկի խումբն է։ «Եվրոպական դատարանը հարցերին մոտեցել է միայն մարդու իրավունքների տեսակետից՝ սահմանելով, որ «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործով խախտվել են մարդկանց իրավունքները, սակայն, նկատի ունենալով խնդրի բարդությունը, որ գործ ունենք, ըստ էության, առանձին՝ թեկուզ միջազգային իրավունքի տեսակետից դեռևս չճանաչված մի պետության հետ, հետևաբար 1 տարի ժամանակ է տվել կողմերին, որպեսզի քննարկման առարկա դառնա փախստականներին փոխհատուցման հարցի կարգավորումը»,-ասաց ՀՀ կառավարության ներկայացուցիչը։ Զուգահեռ անցկացնելով «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով՝ ՄԻԵԴ-ը կրկին գտել է, որ Ադրբեջանը պատասխանատու է այդ անձանց՝ այս դեպքում հայ փախստականի, իրավունքների խախտման համար և ճանաչել է խախտման փաստը և միևնույն սկզբունքով ժամանակ տալով կողմերին՝ 1 տարվա ընթացքում քննարկել փոխհատուցման չափերը։ «Այս 2 գործերն էլ վերաբերում են կոնկրետ անձանց իրավունքների խախտմանն ու նրանց փոխհատուցմանը։ Սակայն շատ կարևոր է, որ առաջին անգամ իրավական հարթության մեջ քննարկվեց տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության խնդիրները, որը հիմք է տալիս մյուս տեղահանված անձանց ունենալ այնպիսի գործիքներ, որոնք կարող են օգտագործել՝ իրենց իրավունքները ՄԻԵԴ-ում պաշտպանելու համար», - ասաց Գևորգ Կոստանյանը։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |