Ուորլիքը կցանկանար, որ Սարգսյան-Ալիև բանակցություններն արդյունավետ լինեն27 հունիսի 2015 - 13:01 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպումը: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Turan գործակալությանը տված հարցազրույցում: «Երկու նախագահներն էլ ասել են, որ ցանկանում են հանդիպել, նրանք համաձայնվեցին ավելի ինտենսիվ դարձնել երկխոսությունը, և մենք պետք է օգնենք նրանց այդ հարցում: Պետք է այնպես անենք, որ ապագա հանդիպումն արդյունավետ լինի»,-ասել է դիվանագետը: Ըստ նրա, գլխավորը, ինչ նա հասկացել է միջնորդության հարցում, այն է, որ չպետք է լինեն պարտվածներ և հաղթողներ: Պետք է երկու հաղթող լինի. ես հավատում եմ, որ ղարաբաղյան հակամարտությունը դա հակամարտություն է, որտեղ կարելի է այնպիսի ելք գտնել, որը կծառայի Հայաստանի և Ադրբեջանի շահերին»: Պատասխանելով մի քանի տարի առաջ Վաշինգտոնում ներկայացրած կարգավորման իր առաջարկների մասին հարցին` միջնորդը նշել է, որ շարադրել է սկզբունքներն ու տարրերրը, չի հորինել դրանք: Ուորլիքի առաջարկած տարրեըը բաղկացած էին հետևյալ կետերից. Առաջին, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը՝ կողմերը պետք է համաձայնության գան, որ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը պետք է իրականացվի փոխադարձաբար համաձայնեցված և իրավական ուժ ունեցող կամաարտահայտման միջոցով ապագայում: Սա ընտրովի տարբերակ չէ: Միջանկյալ կարգավիճակը կլինի ժամանակավոր: Երկրորդ, նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության սահմաններում գտնվող տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ, որի համար առնվազն պետք է ապահովված լինեն անվտանգության երաշխիքներ և ինքնակառավարում: Երրորդ, Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել և Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի: Չորրորդ, պետք է լինի միջանցք, որը Հայաստանըկկապի Լեռնային Ղարաբաղին։ Այն պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի անվտանգ անցում ապահովվի, բայց այն չի կարող ընդգրկել Լաչինի ամբողջ շրջանը: Հինգերորդ, տևական կարգավորման ներքո պետք է ճանաչվի ներքին տեղահանվածների ու փախստականների իրենց նախկին բնակավայր վերադառնալու իրավունքը: Եվ վերջապես վեցերորդ, կարգավորմամբ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, ինչը խաղաղապահ գործողություն կներառի: Չկա այնպիսի սցենար, որտեղ խաղաղությունն ապահովվի առանց լավ մշակված ու բոլոր կողմերի վստահությունը վայելող խաղաղապահ գործողության»,- ասել էր ամերիկացի դիվանագետը: «6 տարրը չի ենթադրում, որ կողմերը պետք է ընտրեն այն, ինչ իրենք են ցանկանում: Իմ ուղերձներից մեկը հետևյալն է` դուք չեք կարող դա անել: Սա համապարփակ փաթեթ է, որը պետք է դիտարկել իր ամբողջության մեջ և ամբողջ ծավալով: Դուք չեք կարող ընտրել մեկ սկզբունք կամ մեկ տարր, որը բխում է ձեր շահերից: Երկու երկրների նախագահների և ԱԳ նախարարների հետ իմ բանակցություններում մենք խոսում ենք այդ մասին: Նրանք գիտեն, որ դա պետք է համապարփակ կարգավորում լինի, որ իրենք չենք կարող ընտրել այն սկզբունքը, որ իրենց է դուր գալիս, կամ այն տարրերը, որոնք բխում են իրենց շահերից: Հակառակ դեպքում դա կարգավորում չի լինի»,-ասել է համանախագահը: Միևնույն ժամանակ Ուորլիքը համակարծիք չէ այն մտքին, որ բանակցությունները փակուղում են հայտնվել: «Նախագահները 3 անգամ հանդիպել են անցյալ տարի, և ամեն անգամ առաջընթաց է եղել: Արդյո՞ք նրանք համաձայնության են հասել: Ոչ: Ահա թե ինչու է կարևոր շարունակել միջնորդությունն ու կազմակերպել նախագահների հանդիպումը: Ամեն անգամ, երբ դա տեղի է ունենում, նրանք կարող են մանրամասն քննարկել այդ հարցերը: Նրանք կենտրոնանում են այդ հարցերի վրա, որոնք պետք է հանգուցալուծել, և մենք տեսնում ենք դա»,-շարունակել է Ուորլիքը: Այն հարցին, թե երբ է հնարավոր երկու նախագահների հանդիպումը, դիվանագետն ասել է, որ դա պետք է նախագահները որոշեն` հույս հայտնելով, որ դա տեղի կունենա ընթացիկ տարում: «Սակայն մենք կցանկանայինք, որ այն դրական արդյունք ունենար, ոչ թե լիներ հանդիպում հանուն հանդիպման: Որպեսզի հանդիպումը պատշաճ կերպով պատրաստված լինի, իսկ քննարկվող հարցերի լուծման մեջ առաջընթաց լինի: Հենց այս նպատակով ենք մենք կանոնավոր կերպով հանդիպում ԱԳՆ ղեկավարների հետ»,-ասել է նա: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |