Թայ Աբյադ սիրիական քաղաքի հայկական եկեղեցին վերածվել է բանտի

Թայ Աբյադ սիրիական քաղաքի հայկական եկեղեցին վերածվել է բանտի

PanARMENIAN.Net - Սիրիական Թայ Աբյադ քաղաքն այժմ ազատ է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հսկողությունից, սակայն երբեմնի 6000 փոքրամասնություն կազմող քրիստոնյաների թիվը քաղաքում նկատելիորեն նվազել է։ Տեղի հայկական եկեղեցին վերածվել է բանտի։

Քաղաք նախ ներխուժել են ապստամբները և թալանել այն, այնուհետև՝ ջիհադիստները։ 2012-ին քաղաքի հայկական եկեղեցին վերածվել է բանտի, այստեղ բանտարկության մեջ պահվում՝ այնուհետև գլխատվում էին քրիստոնյաներ։

Բարեբախտաբար եկեղեցին այժմ թեպետ դատարկ, բայց կանգուն է։ Թե ինչ կլինի դրա հետ վաղը՝ հայտնի չէ։ Այս մասին գրում է A1plus.am-ը՝ «Ամերիկայի Ձայնի» քրդական բաժնի թղթակցին հղումով:

«Իսլամական պետության» էքսպանսիան աշխարհի գլխավոր հիմնախնդիրներից մեկը դարձավ 2014-ին: Ըստ ԿՀՎ տվյալների, խմբավորումը մոտ 30 հազար գրոհային ունի:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---