Հետազոտություն. Հայաստանը պարտքային ճգնաժամի մեջ է

Հետազոտություն. Հայաստանը պարտքային ճգնաժամի մեջ է

PanARMENIAN.Net - Բրիտանական Jubilee Debt Campaign կազմակերպության հուլիսի 12-ին հրապարակված պետական պարտքի վեաբերյալ նոր հետազոտության համաձայն՝ Հայաստանը պարտքային ճգնաժամի մեջ է: Հետազոտությունը ցույց է տալիս երկրների արտաքին ֆինանսական հոսքերի վիճակը և ռիսկայնությունը` ըստ արտաքին պարտքի ծավալի, գրում է Panorama.am-ը:

Հետազոտության մեջ պարտքային ճգնաժամի բարձր ռիսկ ունեցող է համարվում այն երկիրը, որի պարտքն անցնում է ՀՆԱ-ի 30%-ից, ընթացիկ գործարքների հաշվի դեֆիցիտն անցնում է ՀՆԱ-ի 5%-ից, իսկ պարտքի մարման ապագան կազմում է պետական եկամուտների ավելի քան 10%-ը:

Մայիսի տվյալներով, Հայաստանի պետական պարտքը $4.6 մլրդ է, ինչն 2014-ի ՀՆԱ-ն մոտ 42%-ն է կազմում:

Ըստ Jubilee Debt Campaign կազմակերպության՝ ներկայումս Հունաստանից բացի արտաքին պարտքի լուրջ խնդիրներ ունեն Հայաստանը, Ուկրաինան, Կիպրոսը, Իռլանդիան, Իսպանիան, Պորտուգալիան, Չեռնոգորիան, Լիբանանը, Մակեդոնիան, Խորվաթիան, Թունիսը և այլն: Բացի դրանից` մոտ 29 երկիր գտնվում են արտաքին պետական պարտքային ռիսկի գոտում, որտեղ տնտեսության անկումը կամ տոկոսադրույքների հանկարծակի փոփոխությունը կարող են աղետալի հետևանքների հանգեցնել:

Հետազոտության մեջ անդրադարձ է կատարվում նաև այն երկրներին, որտեղ մասնավոր հատվածը գտնվում է պարտքային ճգնաժամի ռիսկի գոտում: Դրանց թվում են Ավստրալիան, Բելառուսը, Բրազիլիան, Հունաստանը, Թուրքիան և Մեծ Բրիտանիան:

Հայաստանի Ազգային ժողովը հունիսի 22-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է «Պետական պարտքի մասին ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ 63 կողմ, 32 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Օրինագծով առաջարկվում է օրենքում «պետական» բառը փոխարինել «կառավարություն» բառով, և ընդլայնել արտաքին պարտք կուտակելու հնարավորությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---