«ՀայՓոստ»-ի առաջին բաժանմունքը Գլենդելում՝ կամուրջ ՀՀ և ԱՄՆ միջև22 հուլիսի 2015 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 21-ին ՀՀ ազգային փոստային օպերատոր «ՀայՓոստ» ՓԲԸ-ն բացել է իր առաջին միջազգային բաժանմունքը ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում: Ընկերության հայաստանյան և նորաբաց ամերիկյան բաժանմունքների միջև գործող ուղիղ առաքման ծառայությունը Կալիֆորնիայի բնակիչներին հնարավորություն է ընձեռում ավելի պարզ և արագ ծանրոցներ ուղարկել իրենց հայաստանաբնակ բարեկամներին և ընկերներին: Միևնույն ժամանակ, «ՇոփԻնԱմերիկա»-ի՝ «ՀայՓոստ»-ի նոր հարթակի շնորհիվ Հայաստանի բնակիչները հնարավորություն կունենան գնումներ կատարել ԱՄՆ-ի խանութներից և Գլենդելի նորաբաց բաժանմունքի միջոցով ստանալ դրանք անմիջապես իրենց քաղաքում կամ գյուղում՝ գտնվելով նույնիսկ ՀՀ ամենահեռավոր շրջաններում: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանը, ինչպես նաև «ՀայՓոստ»-ի և «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության («ՀայՓոստ»-ի գործունեությունը կառավարող ընկերության) ղեկավարությունը և մի շարք համայնքային ներկայացուցիչներ: Ըստ «ՀայՓոստ Յու Էս Էյ»-ի գործադիր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանի՝ ընկերությունը մատուցելու է նաև դրամական փոխանցումների ծառայություն, որը նպատակ կունենա պարզեցնել և կանոնակարգել ԱՄՆ-ից Հայաստան և Հայաստանից ԱՄՆ արվող դրամական փոխանցումների գործընթացը՝ դարձնելով այն ավելի արագ, ապահով և մատչելի: «ՀայՓոստ Ինտերնեշնլ»-ի նպատակն է ավելի ամուր կամուրջ ստեղծել Հայաստանի և ամերիկահայ համայնքի միջև՝ ընդլայնելով «ՀայՓոստ»-ի ծառայությունների հասանելիությունը Հայաստանից դուրս, ինչպես նաև ստեղծել ծառայությունների նոր հնարավորություններ և կապեր հայրենիքի և սփյուռքի միջև: «ՀայՓոստ»-ի ամերիկյան բաժանմունքը գտնվում է հայաշատ Գլենդելի կենտրոնում՝ Նորթ Բրենդ պողոտայում, և զբաղեցնում է 340 քմ տարածք: Այն լիովին համապատասխանում է «ՀայՓոստ»-ի վերանորոգված հայաստանյան բաժանմունքների բրենդինգի չափանիշներին: Առաջատար հարմարություններով և ծրագրային հնարավորություններով հագեցած՝ «ՀայՓոստ Յու Էս Էյ»-ն ունի վեց վերապատրաստված մասնագետներից բաղկացած աշխատակազմ և առանձնանում է ջերմ մթնոլորտով ու սպասարկման բարձր մակարդակով: «ՀայՓոստ»-ը ՀՀ փոստային կապի ազգային օպերատորն է, որը տրամադրում է փոստային, ֆինանսական և մանրածախ առևտրային ծառայություններ: Ներկայումս «ՀայՓոստ» ՓԲԸ-ն իր գործունեությունը ծավալում է ՀՀ բոլոր քաղաքներում և ամենահեռավոր գյուղերում գործող 875 փոստային բաժանմունքների միջոցով: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |