ՀՀ-ում 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. Էպիկենտրոնը եղել է Վրաստանում

ՀՀ-ում 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. Էպիկենտրոնը եղել է Վրաստանում

PanARMENIAN.Net - Հուլիսի 27-ին՝ ժամը 10:58-ին, Վրաստանում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, որի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 41.670 և արևելյան երկայնության 44.890 (Ռուստավի), օջախի խորությունը՝ 10 կմ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ:

Հայաստանի տարածքում երկրաշարժը զգացվել է Ստեփանավանում` 3-4, Նոյեմբերյանում` 4-5, Կողբում` 4, Կոթիում` 3 բալ ուժգնությամբ:

Տարածաշրջանում Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը հուլիսի 9-15-ը գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 7 երկրաշարժ, որից մեկը` 3 բալ ուժգնությամբ (2.6 մագնիտուդ) Թուրքիայի Վան քաղաքի, ևս մեկն էլ՝ 4 բալ ուժգնությամբ (3 մագնիտուդ) Իրանի Ահար քաղաքի տարածքում:

Նույն ժամանակահատվածում Հայաստանում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Հուլիսի 9-ին 4 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Իրան-Ադրբեջան (Նախիջևան) սահմանային գոտում՝ Նախիջևանից 29 կմ դեպի արևմուտք: Հուլիսի 11-ին 4-5 բալ ուժգնությամբ (3.3 մագնիտուդ) երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում՝ Ագրի քաղաքից 24 կմ հյուսիս-արևելք, որին հետևել է 3-ից մինչև 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.3-2.7) երեք հետցնցում: Հուլիսի 15-ին 3 բալ ուժգնությամբ (2.4 մագնիտուդ) երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանի Թովուզ քաղաքից 16 կմ դեպի արևելք:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---