Նաիրիտցիների պարտքը մարված է. Նրանք բողոքի նոր ակցիաներ կսկսեն՝ վերագործարկման պահանջով 3 օգոստոսի 2015 - 19:24 AMT PanARMENIAN.Net - «Նաիրիտ» գործարանի աշխատողի աշխատավարձի պարտքն արդեն փակվել է: Գործարանի ղեկավարությունը տեղեկացրել է, որ մնացած 600 աշխատակցի աշխատավարձը փոխանցվելու է օգոստոսի 3-ին: «Սա մեր հաղթանակն ենք համարում, քանի որ վերջին 15 տարում չի եղել ժողովրդական որևէ պահանջ, որը դրական արդյունք ունենա: Մոտ 8 ամիս առնվազն օրումեջ անցկացրել ենք փողոցում: Մենք նաև նստացույց ենք արել: Գտնում եմ, որ ցանկացած հարցի համար մեր ժողովուրդը, մեր մարդիկ պիտի պայքարեն »,- ասել է նաիրիտցիների ցույցերը համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը: Գործարանի աշխատակիցների մոտ 8 ամիս պայքարում էին՝ ցույցեր անցկացնելով կառավարության շենքի և նախագահական նստավայրի մոտ, փողոցներ փակելով: Նաիրիտցիների աշխատավարձի պարտքը կազմում էր 5 մլրդ 310 մլն դրամ, որը կուտակվել էր վերջին 4 տարվա ընթացքում: Մայիսին վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր մեկ ամսվա ընթացքում մարել աշխատավարձերի պարտքը, սակայն գործընթացը ձգձգվեց մինչև հուլիսի վերջ: Գործարանի աշխատակիցները ստիպված են եղել փաստաթուղթ ստորագրել, որով հրաժարվում էին աշխատավարձի ուշացման հետ կապված տույժերից ու տուգանքներից: Նաիրիտցիները նշում են, մտադիր են առաջիկայում բողոքի նոր ակցիաներ կսկսել՝ քիմիական հսկան վերագործարկելու պահանջով, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի աշխատակազմը հունիսի 24-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն է ներկայացրել «Նաիրիտ»-ի հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության վերաբերյալ վերջնական հաշվետվությունը և խորհուրդ տվել լուծարել գործարանը։ Ըստ ՀԲ-ն՝ «Նաիրիտը» շարունակում է վատնել կառավարության ռեսուրսները: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |