Տանկային բիաթլոնի միջանկյալ արդյունքներ. ՀՀ-ն 3-րդն է առաջին թիմերի պայքարում 4 օգոստոսի 2015 - 18:39 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի «Ալաբինո» զորավարժարանում մեկնարկած Տանկային բիաթլոնի առաջին անհատական մրցույթում Հայաստանի առաջին թիմը մյուս երկրների թիմերի հետ պայքարում զբաղեցրել է 3-րդ տեղը: Տանկային բիաթլոնն ընթանում է 2015-ի Բանակային միջազգային խաղերի շրջանակում, որտեղ մրցում է ևս 10 անձնակազմ Հայաստանից, Վենեսուելայից, Չինաստանից, Հնդկաստանից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Քուվեյթից, Նիկարագուայից, Սերբիայից և Տաջիկստանից: Օգոստոսի 3-ին Հայաստանի առաջին թիմի տանկիստները մրցել են երրորդ խմբում ընդգրկված երկրների՝ Հնդկաստանի և Չինաստանի թիմերի հետ և եռյակում զբաղեցրել են 1-ին տեղը՝ 29 րոպե 47 վայրկյան արդյունքով: Իսկ բոլոր 13 երկրի առաջին թիմերի հաշվարկով՝ Հայաստանը զիջել է Ղազախստանի (27ր 19վ) և Ռուսաստանի (28ր 31վ) առաջին թիմերին: 2014-ին Հայաստանը դարձավ տանկային բիաթլոնի աշխարհի առաջնության փոխչեմպիոն: Ռուսաստանի մերձմոսկովյան Ալաբինո պալիգոնում անցած առաջնությանը մասնակցում էր 12 պետության ներկայացուցիչ: Առաջնության հաղթող դարձավ Ռուսաստանի հավաքականը, իսկ բորնզե մեդալակիրներ՝ Չինաստանի տանկիստները: Տանկային բիաթլոնի առաջին միջազգային պաշտոնական մրցույթը տեղի է ունեցել 2013-ին, որին մասնակցել են 4 պետություն ներկայացնող տանկային անձնակազմեր։ Մրցույթի արդյունքներով հաղթել է Ռուսաստանի հավաքականը, նրան հաջորդել են Ղազախստանի, Բելառուսի և Հայաստանի տանկիստները: Պատմության մեջ առաջին անգամ անցկացվող Բանակային միջազգային խաղերը, որոնք կազմակերպել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, կտևեն մինչև օգոստոսի 15-ը, խաղերին կմասնակցի ավելի քան 2.000 մարդ՝ աշխարհի 17 երկրից: Նրանք կմրցեն դաշտային, օդային և ծովային պատրաստվածության 14 մրցումում: Տանկային բիաթլոնը տանկային անձնակազմերի մրցման ձև է։ Օլիմպիական բիաթլոն մարզաձևի նմանությամբ զինված ուժերում տանկերով անցկացվող մրցույթ է, որի ժամանակ տանկային անձնակազմերը մրցում են տանկերով երթի, արգելքներ հաղթահարելու, կրակելու, ինչպես նաև ֆիզիկական վարժությունների մեջ: Մյուս մասը մարտական կրակն է՝ տանկի բոլոր կրակային միջոցներով, ընդ որում թնդանոթից կրակում են և´ ընթացքից, և´ կանգնած վիճակից։ Կրակի ժամանակ վրիպելու դեպքում տանկերը կատարում են լրացուցիչ տուգանային շրջաններ: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցներից 5-ը ձերբակալվել է Նախաքննությունը շարունակվում է |