Ցեղասպանության զոհ դարձած եպիսկոպոսը դասվել է երևելիների շարքը

Ցեղասպանության զոհ դարձած եպիսկոպոսը դասվել է երևելիների շարքը

PanARMENIAN.Net - Եպիսկոպոս Միքայել Մելկին, որը նահատակվել է 1915-ի Ցեղասպանության ժամանակ մահեմդականություն չընդունելու համար, դասվել է երևելիների շարքը, փոխանցում է Catholic Herald կայքը:

Օսմանցիները հոգևորականին գլխատել ենՑեղասպանության տարիներին, որի ընթացքում զոհվել է 1,5 միլիոն հայ, 250.000 ասորի և այլ էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներ:

Մելկի եպիսկոպոսը դասվել է երևելիների կարգն օգոստոսի 29-ին Լիբանանի վանքերից մեկում իր նահատակման 100-րդ տարելիցին: Կիրակի օրը Սբ Պերտրոսի հրապարակում Ֆրանցիսկոս պապն ասել է, որ «քրիստոնյաների սարսափելի հալածանքների համատեքստում Մելկին իր ժողովրդի իրավունքների նվիրված պաշտպանն էր, ով բոլորին կոչ էր անում հավատարիմ մնալ իրենց հավատքին», հայտնում է ArmenianGenocide100.org-ը:

Ապրիլի 12-ին Վատիկանի Սբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրությունում հայերի սպանություններն անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: Նա հայտարարել է, որ XX դարում մարդկությունը վերապրել է երեք «մեծ չլսված ողբերգություն»` Հայոց ցեղասպանությունը, նացիզմն ու ստալինիզմը։

Հատկանշական է, որ պատարագը նախաձեռնել էր հենց Հռոմի պապը: Ճնշումը նրա և Սուրբ Աթոռի վրա եղել է աննախադեպ: Թուրքական կողմն ամեն կերպ փորձել է խաթարել պատարագի անցկացումը, սակայն ջանքերը զուր են անցել: Իսկ պատարագից հետո թուրքական հիստերիան նախագահի, վարչապետի, արտգործնախարարի, այլ նախարարների մակարդակով էր կոպիտ քննադատություններից մինչև վիրավորանքներ Հռոմի պապի և արգենտինացիների հասցեին:

Հռոմի պապը Վատիկանում` Արևելյան եկեղեցիների օգնության միավորման ընդլայնված նիստի մասնակիցների ընդունելության ժամանակ հորդորել է բարեգործներին քրիստոնյաներին օգնելիս չմոռանալ նաև Հայաստանի մասին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---