ԻՊ-ն մոտեցել է Դամասկոսի կենտրոնին. Հայաբնակ շրջաններում իրավիճակը հայտնի չէ

ԻՊ-ն մոտեցել է Դամասկոսի կենտրոնին. Հայաբնակ շրջաններում իրավիճակը հայտնի չէ

PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները մարտերի ընթացքում առաջ են եկել դեպի Դամասկոսի կենտրոն: Այժմ ԻՊ-ը մարտեր է վարում սիրիական մայրաքաղաքի հարավային շրջաններում։

Ջիհադականները մոտենում են քաղաքի կենտրոնին այլ ընդդիմադիրների հսկողության տակ գտնվող տարածքները հետ գրավելու հաշվին։ Կառավարական զորքերի վերահսկողության տակ գտնվող տարածքներն այդ շրջանում նրանց դեռևս չի հաջողվել գրավել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Սիրիայի քրիստոնյա բնակչության համար ծայրահեղ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել։

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Տիգրան Բալայանը հայտնել է, որ Դամասկոսի հայաբնակ շրջաններում իրավիճակի հետ կապված դեռևս տեղեկություն չունեն:

« Սպասում ենք, մոտ մեկ ժամից երևի թե մեզ կհայտնեն, թե ինչ իրավիճակ է՝ կապված հայության հետ», - ասել է նա, մեջբերում է A1plus.am-ը:

2011-ի մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է մոտ 125.000 մարդ, մոտ 4,2 մլն-ը՝ փախստական դարձել, 2 մլն մարդ փախել է հարևան երկրներ: Իրաքի և Սիրիայի տարածքի մեծ մասը զավթած «Իսլամական պետության» ասհաբեկչական խմբավորումը ԿՀՎ–ի տվյալներով` ունի մոտ 30.000 գրոհային, զավթած տարածքներում հռչակել է խալիֆայություն 2014-ին և ձգտում է ընդլայնել իր տարածքը։

ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---