ԵՄ-ն ՀՀ հետ գործակցության նոր պայմանագիր է մշակում. Այն Հայաստանն ավելի քիչ կկապի Եվրոպային

ԵՄ-ն ՀՀ հետ գործակցության նոր պայմանագիր է մշակում. Այն Հայաստանն ավելի քիչ կկապի Եվրոպային

PanARMENIAN.Net - Եվրամիությունը Հայաստանի ու Բելառուսի հետ գործակցության համաձայնագրերի նոր տարբերակ է պատրաստում: Նման հայտարարութուն է արել Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը ԵՄ անդամ երկրների ԱԳՆ-ների ղեկավարների հանդիպումից հետո, տեղեկացնում է Tert.am-ը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հղումով: Հանդիպմանը քննարկվում էին Արևելյան գործընկերության երկրների ու Ռուսաստանի հետ հարաբերությունները:

Լյուքսեմբուրգն այժմ նախագահում է ԵՄ-ում:

Ըստ աղբյուրի` նոր համաձայնագիրը Հայաստանն ավելի քիչ կկապի ԵՄ-ին, քան Ասոցացման համաձայնագիրը, որից ՀՀ-ն հրաժարվել էր 2 տարի առաջ:

«Մի համակարգ ենք փնտրում, որի դեպքում բոլոր կամուրջները չէ, որ կփլուզվեն: Հասկանում ենք, որ Ասոցացման համաձայնագիրն անհնարին է, բոլորը պատրաստ են ավելի հեշտ տարբերակ գտնել՝ նվազ ֆունդամենտալ: Այդ երկու երկրների առնչությամբ բոլորը համաձայն են », - մանրամասնել է լյուքսեմբուրգցի պաշտոնյան:

Նա, սակայն, տեղեկացրել է, որ նոր համաձայնագրով «մաքսային արտոնություններ չեն լինելու»: Նախագիծը, ըստ պաշտոնյայի, մշակման փուլում է:

Ասելբորնը ասել է, որ այդ հարցով ԵՄ-ն առաջարկություն է արել Հայաստանին, ինչը դրական է ընդունվել: Բելառուսում` հակառակը:

«Արևելյան գործընկերություն» նախագիծը չի նախատեսում ԵՄ-ին անդամակցելու հնարավորութուն, այլ ուղղված է Եվրամիության քաղաքական և տնտեսական ինտեգրմանը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ: Վերջին երեքը ստորագրել են ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը, որն արդեն վավերացվել է ԵՄ անդամների մեծամասնության կողմից: Մինչդեռ միաժամանակ Հայաստանն ու Բելառուսը ԵՏՄ անդամ պետություններ են:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---