Լոս Անջելեսում Ցեղասպանության զոհերի հիշատակին 100 նռնենի կտնկվի![]() 10 սեպտեմբերի 2015 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը հրավիրած նիստի ընթացքում հաստատել է Armenian Genocide Memorial Tree Project նախագիծը, որի շրջանակում Լոս Անջելեսի բոլոր 15 շրջանի մի շարք քաղաքային այգիներում 100 հատ նռնենի կտնկվի։ Ծառատունկը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նախաձեռնության հեղինակը քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանն է, գրում է Asbarez.com-ը: «Լոս Անջելեսը կողմ է արդարության և ճանաչման: Այս նախագիծը կծառայի որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի կենդանի հուշարձան և խորհրդանիշ», - ասել է Կրեկորյանը: Armenian Genocide Memorial Tree Project նախագծի շրջանակում առաջին նռնենին տնկվել է ապրիլի 23-ին` Լոս Անջելեսի քաղաքապետարանի մոտ։ Նախագիծը Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միակ միջոցառումը չէ, որ իրականացվել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանի նախաձեռնությամբ. ապրիլին նա հայտարարել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով քաղաքի հանրային գրադարանի համար գրքերի հավաքագրման արշավ սկսելու մասին: Արշավը շարունակվել է մինչ 2015-ի մայիսի վերջը: Արշավի նպատակն էր՝ նոր կամ քիչ օգտագործված գրքեր հավաքել Հայոց ցեղասպանության, հայոց պատմության և մշակույթի, ինչպես նաև այլ ցեղասպանությունների մասին: ՄարտինԼոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամները ներկայացրել են օրինագիծ, որը նախագահ Բարաք Օբամային կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Քաղաքային խորհրդում ներկայացված փաստաթուղթը Օբամային ուղղորդում է ոչ միայն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այլև կոչ անել Թուրքիայի կառավարությանը ճանաչել Ցեղասպանության փաստերն ու շարունակվող հետևանքները։ Մարտին Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն սատարել է Փոքր Հայաստան թաղամասի հրապարակներից մեկը «Հայոց ցեղասպանության հիշատակի հրապարակ» կոչելու առաջարկը: ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |