ԱՄՆ պետդեպի կոչը ՀՀ-ին ու Ադրբեջանին՝ «վերջ դնել բռնություններին, թուլացնել լարվածությունը»![]() 11 սեպտեմբերի 2015 - 14:52 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարությունը «վստահելի զեկույցներ» է ստացել, որոնց համաձայն, հայկական և ադրբեջանական զինված ուժերն «ականանետներ և այլ մեծ տրամաչափի զենք են օգտագործել միջազգային սահմանի ամբողջ երկայնքով, որի արդյունքում քաղաքացիական զոհեր են գրանցվել և գյուղեր են վնասվել»: Այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբիի՝ սեպտեմբերի 10-ին տարածած հայտարարության մեջ: «Խորապես մտահոգված ենք իրավիճակի սրումով և դատապարտում ենք ցանկացած ռազմական գործողություն, որը թիրախավորում է խաղաղ բնակիչներին: Կոչ ենք անում անհապաղ վերջ դնել նման բռնություններին, հասնել լարվածության թուլացման, հնարավորինս խուսափել քաղաքացիական զոհերից: Նաև հիշեցնում ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին, որ նրանք պարտավորված են հասնել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, գործակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»,- ասվում է հայտարարությունում: Վերջին շրջանում իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին ու ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված էր:Սեպտեմբերի առաջին օրերից հակառակորդը կրակի տակ էր պահում Տավուշի մարզը: Սեպտեմբերի 2-ին հակառակորդի գնդակից այնտեղ պայմանագրային զինծառայող է զոհվել՝ Հայկ Դևոյանը: Զոհեր էր տվել նաև ԼՂՀ ՊԲ-ն՝ամսի 4-ին հակառակորդի ձեռնարկած գործողության արդյունքում մարտական խնդիր կատարելու ժամանակ զոհվել էին պայմանագրային զինծառայողներ Մարատ Խաչանյանը և Արման Ստեփանյանը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |