ՆԱՏՕ-ի զինկոմիտեի ժողով՝ Ստամբուլում. PKK-ին հասցվել է մինչև օրս ամենաուժեղ հարվածը

ՆԱՏՕ-ի զինկոմիտեի ժողով՝ Ստամբուլում. PKK-ին հասցվել է մինչև օրս ամենաուժեղ հարվածը

PanARMENIAN.Net - Ստամբուլում սեպտեմբերի 12-ին մեկնարկել է ՆԱՏՕ-ի (Հյուսիսատլանտյան դաշինք) Զինվորական կոմիտեի ժողովը: Այն ընթանում է դռնփակ պայմաններում:

Ժողովը ղեկավարում է ՆԱՏՕ-ի Զինվորական կոմիտեի նախագահ Պետր Պավելը: Դրան մասնակցում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը:

Ժողովի ավարտից հետո Հուլուսի Աքքարը և Պետր Պավելը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով, թուրքական Zaman թերթին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Ժողովի գլխավոր թեմաներից են լինելու Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) և Ուկրաինայի միջև ստեղծված լարված հարաբերությունները, ինչպես նաև «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության հարցը: Նշվում է, որ բացի սիրիական և ուկրաինական ճգնաժամերից քննարկվելու են նաև Աֆղանստանի և Եվրոպայի անվտանգության հարցերը: Ժողովի գլխավոր թեմաներից են լինելու Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) և Ուկրաինայի միջև ստեղծված լարված հարաբերությունները, ինչպես նաև «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության հարցը:

Զինվորական կոմիտեն ՆԱՏՕ-ի ռազմական հիմնական մարմինն է՝ կազմված անդամ-երկրների զինված ուժերի ներկայացուցիչներից։ Կոմիտեն պարտավոր է հանձնարարականներ ներկայացնել կազմակերպության քաղաքական կառույցներին պաշտպանության բնագավառում անհրաժեշտ միջոցառումների շուրջ։ ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունները ղեկավարվում են Զինվորական կոմիտեի նախագահի կողմից և իրականացվում են ռազմավարական երկու՝ Ատլանտյան ու Եվրոպական հրամանատարությունների միջոցով. վերջինները գործում են Միացյալ Նահանգների բարձրագույն պաշտոնյայի հրամանատարությամբ։

Թուրքիայի զինուժին պատկանող F-16 և F-4 տիպի ռազմական ինքնաթիռները սեպտեմբերի 11-ի գիշերը ռմբակոծել են Հյուսիսային Իրաքում գտնվող քրդական Քանդիլ, Հաքքուրք, Ավաշին, Մեթինա, Բասյան, Գարա և Զափ ռազմաճամբարները:

Նշյալ օպերացիայի ժամանակ թուրքական օդուժի կողմից ոչնչացվել է քուրդ գրոհայինների մինչև այժմ հայտնաբերված ամենամեծ զինապահեստը:

Թուրքական օդուժը ինտենսիվ կրակի տակ պահել է 64 թիրախ: Թուրքական աղբյուրի ներկայացրած տվյալների համաձայն՝ գործողության հետևանքով սպանվել է մոտ 60 քուրդ զինյալ: Օդային հարվածներին մասնակցել էր 21 ռազմական ինքնաթիռ:

Սեպտեմբերի 8-ին Թուրքիայի ցամաքային զորքերը ներխուժել են Իրաք: Դա կարճաժամկետ գործողություն է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ:Թուրքիայի իշխանությունների փոխանցմամբ, զորքերը Իրաքի սահմանը հատել են զինյալներին ձերբակալելու համար, ովքեր մասնակցել են սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած պայթյունին:

Թուրքիայի արևելյան շրջաններում իրավիճակը շարունակում է լարված մնալ: «Anadolu»-ի ներկայացրած տվյալների համաձայն` 65 օրվա ընթացքում (հուլիսի 7-ից սեպտեմբեր) թուրքական ուժերի կողմից սպանվել է 1116 քուրդ զինյալ, 18 հոգի վիրավորվել են, իսկ 40 զինյալ` ձերբակալվել: Մեկ այլ տվյալներով նշվում է նաև, որ այս ընթացքում ՔԲԿ-ականների հարձակումների հետևանքով սպանվել է 110 թուրք ծառայող (զինվոր, ոստիկան, թիկնապահ): Գործակալության տվյալներով հուլիսի 24-ից մինչ այժմ, «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության, ինչպես նաև PKK –ի երիտթև համարվող «Հայրենասեր հեղափոխական երիտասարդության շարժման» (YDG-H) հետ կապ ունենալու կասկածով բերման է ենթարկվել 2337 մարդ, որից 625-ը ձերբակալվել է:

Սեպտեմբերի 10-ին Եվրախորհրդարանի (ԵԽ) նախագահ Մարթին Շուլցը իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցած վերջին զարգացումների վերաբերյալ: Շուլցը թուրքական իշխանություններին մեղադրել է այն բանում, որ Թուրքիայում քաղաքացիական անձանց և զինկառույցների միջև բախումներ են տեղի ունենում:

Սեպտեմբերի լույս 10-ի գիշերը Ստամբուլի հայաբնակ թաղամասերում թուրք ազգայնականների խմբերի հարձակման պատճառով լարված է եղել: Ըստ աղբյուրի` հարձակումը եղել է ծրագրված. ազգայնականները հանդես են եկել հատուկ կոչերով` «այս թաղերը պիտի դարձնենք հայերի և քրդերի գերեզմաններ»:

Թուրքիայի Շըրնաք նահանգի Ջիզրե շրջանում իրավիճակն ավելի ծանր է, քան ներկայացնում են լրատվամիջոցները: Այս մասին հայտնում է թուրքական ընդդիմադիր «Taraf» պարբերականի ինտերնետային կայքը՝ հղում անելով Ջիզրեյից դժվարությամբ փախած քաղաքացու խոսքերին: Նա նշել է, որ Ջիզրեյում պարետային ժամը փողոց դուրս գալու արգելքից վերածվել է պատշգամբ դուրս գալու, պատուհանին մոտենալու արգելքի: «Այնտեղ ոչ թե բախումներ են, այլ արկեր են նետվում, արկեր: Ոչինչ իրականում այնպես չէ, ինչպես հեռուստատեսություններն են պատմում, լսեք մեր ձայնը: Ջիզրեում արդեն 20-ից ավելի զոհ կա», -ավելացրել է քաղաքացին:

Իրավիճակը Թուրքիայում սրվեց հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, որին 32 մարդ զոհ գնաց Սիրիային սահմանակից Սուրուչ քաղաքում: Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ) հուլիսին հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:

Կարդացեք նաև՝Սասունյան. Էրդողանը սպառնալիք է սեփական քաղաքացիների և ապակայունացնող ուժ՝ տարածաշրջանի համար

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---