ԵԱՀԿ ՄԽ-ն անհամբեր սպասում է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը23 սեպտեմբերի 2015 - 10:14 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ համանախագահները անհամբեր սպասում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ ԳՎ նստաշրջանում՝ երկու երկրների նախագահների հանդիպման նախապատրաստման նպատակով: Այդ մասին ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Ըստ նրա, ընթացիկ տարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հաջողվել է առաջընթացի հասնել բանակցություններում ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման որոշ տարրերի շուրջ և նվազեցնել լարվածությունը ադրբեջանական և հայկական զինված ուժերի շփման գծում: «Հուսով ենք, որ նախագահները կհամաձայնվեն հանդիպել մինչև տարեվերջ: Համանախագահները կքննարկեն այդ ծրագրերը երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հետ ՄԱԿ ԳՎ նստաշրջանի շրջանակում: Մենք միշտ պատրաստ ենք կազմակերպել երկու երկրների նախագահների հանդիպումը», -ասել է դիվանագետը: Սեպտեմբերի առաջին օրերից հակառակորդը կրակի տակ է պահում Տավուշի մարզը: Սեպտեմբերի լույս 5-ի գիշերը և առավոտյան ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներ ու ականանետեր: Անկանոն բնույթի կրակահերթեր են արձակվել ՀՀ Տավուշի մարզի սահմանային դիրքերի ու սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ: Սեպտեմբերի 2-ին կրակոցներից Կոթիի 2 բնակիչ է վիրավորվել: Նույն օրըհակառակորդի գնդակից Տավուշում պայմանագրային զինծառայող է զոհվել՝ 1975-ին ծնված Հայկ Կառլենի Դևոյանը: Անդրադառնալով ՌԴ և ԱՄՆ միջև հարաբերությունների սրացման ազդեցությանը ղարաբաղյան կարգավորման վրա՝ համանախագահը նշել է, որ երկու երկրները կիսում են ղարաբաղյան կարգավորման ընդհանուր նպատակները՝ խաղաղ հանգուցալուծում բանակցությունների միջոցով: «Անկախ տարաձայնություններից, որոնք առկա են ԱՄՆ և Ռուսաստանի համագործակցության այլ ոլորտներում, մենք սերտորեն համագործակցում ենք ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում առաջընթաց ապահովելու համար մեր աշխատանքում՝ նպատակ ունենալով հասնել երկարաժամկետ կարգավորման, որը կվերափոխեր Հարավային Կովկասը»,-ասել է նա, հայտնում է Թրենդը: Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հայտնել էր, որ կհանդիպի իր հայ պաշտոնակցին Նյու Յորքում՝ սեպտեմբերի 24-25-ը կայանալիք ՄԱԿ ԳՎ շրջանակում: Երևանն, իր հերթին, չի հերքել և չի հաստատել Բաքվի հաղորդագրությունն ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպման վերաբերյալ: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |