Արգենտինյան նահանգը փաստաթղթով սատարել է ապրիլի 24-ը Հանդուրժողության օր հայտարարող օրենքին![]() 2 հոկտեմբերի 2015 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Արգենտինայի Միսիոնես նահանգի Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել, որով հավանություն է տալիս ապրիլի 24-ը Հանդուրժողության և հարգանքի օր հռչակող դաշնային օրենքին: Ապրիլի 24-ը նշվելու է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Օրենքն ընդունվել է մարտի 18-ին, ուժի մեջ է մտել սեպտեմբերի 3-ին, հայտնում է Asbarez-ը: Արգենտինան ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը 2004-ին: Երկիրն անվանդաբար սատարում է Ցեղասպանության փաստի ճանաչման ջանքերին: Այդպես, Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի շեմին Արգենտինայի խորհրդարանի Վերին պալատը բանաձև ընդունեց` դատապարտելով Հայոց ցեղասպանությունը: Բանաձևն ընդունվեց սենատորներ Դանիել Ֆիլմուսի, Ռուբեն Ժուստինիանի և Սոնիա Էսկուդերոյի ներկայացմամբ: Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է. «Ապրիլի 24-ին ընդառաջ, երբ նշվում է Օսմանյան կայսրությունում 1915-1923 թթ. իրականացված մարդկության դեմ ոճրագործության 96-րդ տարելիցը, Ազգային սենատը վերահաստատում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Հանդուրժողության և ժողովրդների միջև հարգանքի օրվա մասին որոշումը: Բանաձևում ասվում է նաև, որ Ազգային սենատը դատապարտում է ցեղասպանության բոլոր ակտերը և ցեղասպանությունների ժխտման դրսևորումները` համերաշխություն հայտնելով Արգենտինայի հայ համայնքին: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Բուենոս Այրեսի քաղաքային կառավարության 2014թ. մայիսի 6-ի որոշմամբ՝ մայրաքաղաքի Պալերմո թաղամասում անվճար տարածք հատկացվեց Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման համար: Հունիսի 10-ին Արգենտինայում ՀՀ դեսպանության մասնակցությամբ և Հայ կենտրոնի ու Արգենտինայի Հայոց թեմի հովանու ներքո տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման նպատակով Բուենոս Այրեսի քաղաքային իշխանությունների կողմից արգենտինահայ համայնքին անվճար հատկացված հողատարածքի՝ իրավական փաստաթղթերը փոխանցելու պաշտոնական արարողությունը: Իր հերթին Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դը Քիրշները 2015-ի ապրիլի 14-ին հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ և համերաշխություն հայտնեց հայ ժողովրդի հետ: ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |