Սիրիական Ռաքքայի վերջին հայ ընտանիքները հեռացել են Հալեպ և Լաթաքիա

Սիրիական Ռաքքայի վերջին հայ ընտանիքները հեռացել են Հալեպ և Լաթաքիա

PanARMENIAN.Net - Սիրիայի Ռաքքա քաղաքի վերջին հայերը հեռացել են: Սեպտեմբերի 30-ին քաղաքում իրավիճակը կտրուկ վատացել է, ինչի հետևանքով 5-6 հայ ընտանիք ստիպված հեռացել են Հալեպ և Լաթաքիա: Այս մասին գրում է Arevelk.am-ը:

Քաղաքը գտնվում է Իսլամական պետության վերահսկողության տակ: Ռաքքայում խմելու ջրի, էլեկտրականության հետ կապված խնդիրներ կան, միջքաղաքային հեռախոսակապը, համացանցային կապն ընդհանրապես կտրված են: Հիվանդանոցներում խնդիրներ են առաջացել, քանի որ տասնյակ բժիշկներ են հեռացել քաղաքից:

Կայքը սեփական աղբյուրների վրա խղումով գրում է, որ ռուսական կործանիչները հարվածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կենտրոնատեղիներին և քաղաքում տագնապալի իրավիճակ է:

Ահաբեկիչները կործանիչների հարվածներից խույս տալու համար քաղաքի բնակարաններն օգտագործում են որպես թաքստոցներ: Տեղեկությունների համաձայն, մեծ թվով զինյալ ահաբեկիչներ հեռանում են Իրաք:

Ներքին հակամարտությունից առաջ Սիրիայում բնակվում էր ավելի քան 100.000 հայ, որոնց մեծ մասն ապրում էր երկրի հյուսիսում` Հալեպ գավառում և հյուսիս–արևելքում` էլ–Խասակե գավառում։ Դամասկոսում բնակվում էր մոտ 7.000 հայ։ Սիրիական ճգնաժամից հետո արաբական հանրապետությունից հեռացել է 10.000 հայ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---