Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես՝ Ստամբուլում21 հոկտեմբերի 2015 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 3-ից նոյեմբեր 1-ը Ստամբուլում գործում է Հայոց ցեղասպանության թեմային նվիրված «Թոռներ» ցուցահանդեսը: Ցուցահանդեսը համակարգողը ծնունդով արգենտինահայ, ներկայումս բեռլինաբնակ նկարչուհի Սիլվինա Տեր-Մկրտչյանն է: Թուրքական Bianet.org-ը լայն անդրադարձ է կատարում ցուցահանդեսին, նրա ստեղծման պատմությանը, պատմական ու հոգեբանական կողմերին ու նշանակությանը, գրում է Ermenihaber.am-ը: Ցուցահանդեսին ներկայացված են Մարիա Բեդոյանի, Մարտին Կարադաղյանի, Արման Թադևոսյանի, Միքայել Օհանյանի, Աշոտ Աշոտի, Թալին Բյույուքքյուքչյան-Դեմիրճյանի, Անի Սեթյանի, Հերա Բյույուքթաշչյանի, Մարիա Զոլամյանի, Արչի Գալենցի, Լինդա Գանջյանի աշխատանքները: Սիլվինա Տեր-Մկրտչյանի ընտանիքը Հայոց ցեղասպանության ընթացքում Անատոլիայից տեղափոխվել է Արգենտինա: Բեռլինում բնակություն հաստատելուց հետո սկսել է զբաղվել իր ընտանիքի պատմության, Անատոլիայի հետ ունեցած կապերի հետազոտությամբ, սկսել է ուսումնասիրել օսմանյան ժամանակների հայերի կենցաղը, նիստուկացը, մշակույթը: Այդ ուսումնասիրությունները իրենց արտացոլումն են գտել նրա «Հուշամատյան» նախագծում: Տեր-Մկրտչյանը բազմիցս եղել է Ստամբուլում, կազմակերպել է երկու անհատական ցուցահանդես և մի շարք այլ մշակութային միջոցառումներ, որոնց ընթացքում կուտակված փորձն ու ստեղծված արժեքները հիմք են հանդիսացել նաև «Թոռներ» ցուցահանդեսի ստեղծման համար: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Քերոբյանի տնային կալանքի ժամկետը սպառվել է․ Նա վստահ է՝ կհասնի արդարացման Նա նշել է, որ քրգործի նախաքննությունն արդեն մոտենում է ավարտին և իր սկզբնական դիրքորոշումը դրա մտացածին լինելու մասին ամրապնդվել է ԱԺ արտահերթը չի կայացել․ ՔՊ-ն չի ներկայացել Գրանցվել էր 34 պատգամավոր, քվորում չի ապահովվել Հունիսի 24–ից կգործի Երևան-Բաթում գնացքը Վրաստանի հետ գնացքների երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է հունիսի 14-ին Fastex-ն աջակցում է բիենալեին ՀՀ մասնակցության 100-ամյակին նվիրված միջոցառմանը 1924-ի հունիսի 17-ին Մարտիրոս Սարյանի ջանքերով Հայաստանը մասնակցել է Վենետիկի 14-րդ միջազգային բիենալեին |