Ցեղասպանությունների մասին կետ՝ Թուրքիայի քրդամետ կուսակցության նախընտարական ծրագրում

Ցեղասպանությունների մասին կետ՝ Թուրքիայի քրդամետ կուսակցության նախընտարական ծրագրում

PanARMENIAN.Net - Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ-HDP) անդամ հայազգի Գարո Փայլանը հայտնել է, որ կուսակցության նախընտարական ծրագում ցեղասպանությունների հետ առերեսվելու մասին կետ կա։

Փայլանն ընդգծել է, որ նախընտրական ծրագրում Հայոց ցեղասպանություն արտահայտությունը չի հայտնվել զուտ այն պատճառով, որ կան նաև ասորիների, պոնտացի հույների ցեղասպանությունները։

«Մենք մեր ծրագրում նշում ենք, որ բոլոր ցեղասպանությունների հետ առերեսվելու համար պետք է ստեղծվեն համապատասխան հանձնաժողովներ և պետությունը պետք է ներողություն խնդրի»,- հավելել է Փայլանը, Pressturk լրատվական կայքին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Իսկ ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, հայազգի պատգամավորն ասել է, որ այդ հարցի վերաբերյալ ԺԴԿ-ի կոնգրեսի որոշումը կա, բացի այդ այն ներառված է նաև կուսակցության կանոնադրության մեջ։

Փայլանը հիշեցրել է, որ ԺԴԿ համանախագահ Սելլահաթին Դեմիրթաշը բազմիցս արտահայտել է Հայոց ցեղասպանության մասին իր տեսակետը։ «Իմ կուսակցությունը գիտի, որ Հայոց ցեղասպանություն ասելով քվե չի շահում։ Չնայած դրան առերեսվելը մեր սկզբունքների հիմքում է, և գիտենք, որ առանց առերեսվելու չենք կարողանալու դատապարտել գոյություն ունեցող չար մտածելակերպը»:

Հոկտեմբերի 2-ին Անկարայում անցկացված ժողովի ընթացքում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահեթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը ներկայացրել են ԺԴԿ-ի նախընտրական ծրագիրը, որում նշվում է, թե ընտրվելու դեպքում կուսակցությունը պարտավորվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Յուքսեքդաղի խոսքով՝ կուսակցությունը պատմության ընթացքում տարբեր ազգերի հանդեպ տեղի ունեցած ցեղասպանությունների ու կոտորածների համար պետության անունից ներողություն խնդրելու համար աշխատանքներ է իրականացնելու:

Քուրդ գործիչը նշել է, որ ընտրվելու դեպքում իրենք վերացնելու են Հայաստանի տնտեսական շրջափակումն ու զարգացնելու են տնտեսական, քաղաքական ու դիվանագիտական հարաբերությունները, ինչպես նաև առանց նախապայմանների բացելու են հայ-թուրքական սահմանը։

«Հայերի հետ բարեկամության կամուրջներ ենք կառուցելու»,-ասել է նա։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---