Gallup. Ամենաանվտանգ երկրների ցանկում ՀՀ-ն 9-րդն է26 հոկտեմբերի 2015 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Ըստ Gallup Միջազգային հետազոտական կենտրոնի տվյալների, Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ երկրների տասնյակում 9-րդն է, գրում է The Independent-ը: Հարցման մասնակիցները պետք է պատասխանեին հետևյալ հարցին. «Ձեզ անվտա՞նգ եք զգում, գիշերը զբոսնելիս քաղաքում կամ այն բնակավայրում, որտեղ ապրում եք»: Ըստ պատասխանների, առանձնացվել են գիշերային զբոսանքների համար ամենաանվտանգ և ամենավտանգավոր երկրները: Հայաստանին վերաբերող մասով այս հարցին դրական պատասխան է տվել հարցման մասնակիցների 82%-ը: Ամենաանվտանգ երկրների եռյակում են Սինգապուրը, Հոնկոնգը և Նորվեգիան: Հայաստանից առաջ են անցել Իսպանիան, Ռուանդան, Ինդոնեզիան, Սլովենիան և Տաջիկստանը: Տասնյակը եզրափակում է Ավստրիան: Ամենավտանգավորն են Վենեսուելան, Գաբոնն ու Կոնգոն: Հարցմանը մասնակցել է 142.000 մարդ 141 երկրից: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանը նաև ընդգրկվել է մերձավոր արտասահմանի ռուսաստանցիների համար ամենանախընտրելի երկրների ցանկում: Ցանկը կազմվել է հյուրանոցների համարների ամրագրման 2015 թ. տվյալների հիման վրա: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |