Ջորջ և Ամալ Քլունիները կայցելեն Հայաստան

Ջորջ և Ամալ Քլունիները կայցելեն Հայաստան

PanARMENIAN.Net - Ջորջ և Ամալ Քլունի զույգը 2016 թվականի ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը կայցելի Հայաստան: Այս մասին հայտարարել է հայտնի բրիտանացի փաստաբան Ջեֆրի Ռոբերթսոնը` ելույթ ունենալով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կազմակերպած ընդունելության ժամանակ, ասվում է ANCA Facebook-յան էջում:

Փաստաբաններ Ամալ Քլունին և Ջեֆրի Ռոբերթսոնը պաշտպանում էին հայկական կողմի շահերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավարության ժամանակ: Դատարանը որոշում կայացրեց, որ Շվեյցարիան «խախտել է Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը»` դատապարտելով սակայն Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար:

«Ինձ համար պատիվ էր աշխատել Հայաստանի և հայերի համար: Առաջին հերթին պատիվ է աշխատել հանուն ճշմարտության», հայտարարել է Ռոբերթսոնը` արժանանալով «Արդարության պաշտպան-2015» մրցանակին, հայտնում է newsarmenia.am-ը:

Ռոբերթսոնն ընդունել է պարգևը իր և գործընկեր Ամալ Քլունիի անունից:

Հայտնի է նաև, որ 2016-ի ապրիլի 24-ին Երևանում Ջորջ Քլունին հաղթողին կհանձնի անդրանիկ «Ավրորա» մրցանակը: Նա նաև «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ է:

100 LIVES նախաձեռնությունը, որի նպատակն է երախտագիտություն արտահայտել այն անհատներին ու կազմակերպություններին, որոնց ջանքերի շնորհիվ 100 տարի առաջ` Հայոց ցեղասպանության ժամանակ, բազմաթիվ հայեր են փրկվել: 100 LIVES նախաձեռնությամբ սահմանվել է նաև «Ավրորա» մրցանակը, որըենթադրում է նաև $1 մլն-ի նվիրաբերում. հաղթողը գումարը հատկացնելու է այն կազմակերպությանը, որը նրան ոգեշնչել է մարդասիրական քայլեր կատարել:

 Ուշագրավ
Բանաձևը ներկայացվել էր սենատորներ Ռոբերտ Մենենդեսի ու Թեդ Քրուզի կողմից
Սահակ եպիսկոպոս Մաշալյանն ընտրվել է 102 ձայնով:
Ռոբերտ Մենենդեսը, կրկին անգամ Սենատում բարձրացրել էր Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը