Հնդկական Հայդարաբադի իշխանությունները վերակառուցում են լքված հայկական գերեզմանոցը31 հոկտեմբերի 2015 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Հնդկաստանի Հայդարաբադում տեղական իշխանություններն ու հնագետները վերակառուցել են լքված Ապագուտա հայկական գերեզմանոցը: Ինչպես հայտնում է Hindu Times-ը, շուտով գերեզմանցը կբացվի: Հայդարաբադի հնագիտության և թանգարանների դեպարտամենտի տնօրեն Սունիտա Բհագավատը հայտնել է, որ գերեզմանոցի տարածքը պահպանվելու է: Գերեզմանոցի տարածքում 20 գերեզման կա, որից 19-ը` հայկական, մեկը` հոլանդացի առևտրականի: Շիրիմներից երկուսը եկեղեցականների գերեզմաններ են` հայր Հովհաննեսի և հայր Մարգարի, որոնք մահացել են 1680 և 1724 թթ. համապատասխանաբար: Գերեզմանոցը հայտնաբերել է հնդիկ հնագետ Մոհամմեդ Զիաուդդին Ահմեդ Շաքիբը 1970-ին: Տարածքի վերականգնման համար ծախսվել է 38 հազար դոլար: Քաղաքի ամենահայտնի հայերից է եղել 19-րդ դարի հայտնի առևտրական Ալբերտ Աբիդը, ում անունն է կրում Հայդարաբադի կենտրոնում գտնվող առևտրի կենտրոնը, ինչպես նաև լրտես և ադամանդների առևտրով զբաղվող իզմիրցի Ալեքսանդր Յակոբը, որը մասնավորապես, հայտնի է նրանով, որ վաճառել է պատմության մեջ հայտնի ամենամեծ ադամանդը: Հայերը հայտնվել են Հնդկաստանում 16-րդ դարում, զբաղվել են հիմնականում առևտրով: Շուտով այս համայնքը ամենաազդեցիկ հայկական համայնքներից մեկը դարձավ աշխարհում: 1776 թվականին Մադրասում լույս է տեսել առաջին պարբերականը` «Ազդարարը», իսկ 1773 թ. քաղաքում հրատարակվեց «Որոգայթ փառացը», որն ապագա հանրապետական Հայաստանի պետական կազմակերպության ծրագիր էր։ 19-րդ դարում հնդկահայ գաղթավայրերի բնակչության սոցիալական վիճակը խստորեն տարբերվում էր նախորդի.․եթե անցյալում բնակչության մեծ մասը կազմում էին առևտրականներ, ապա այժմ հանդիսանում են արհեստավորներ, նավահանգիստում աշխատող գործավորներ, հիմնարկություններում աշխատող ծառայողներ, մանր առևտրականներ, իրավաբաններ, ճարտարապետներ, բժիշկներ (հայ բժիշկների նախասիրած ճյուղն եղել է վիրաբուժությունը) և այլն։ Այսօր Հնդկաստանի հայերը մի քանի հարյուրից չեն անցնում: Հնդկաստանում, Պակիստանում և Բանգլադեշում կանգուն հայկական եկեղեցիների մեծ մասը չի գործում: Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |