Հայ թեկնածուները հաղթել են ԱՄՆ տեղական մարմինների ընտրություններում![]() 6 նոյեմբերի 2015 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Մոնտեբելոյի քաղաքապետ Ջեկ Հաջինյանը հաղթել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում և վերընտրվել պաշտոնում: Ռոլինգ Հիլսի խորհրդի կազմում վերընտրվել է նաև Ֆրենկ Զերունյանը, հայտնում է Asbarez-ը: Հարավային Փասադենայի ընտրություններում 2 հայազգի թեկնածու է հաղթել` Մարինա Կուբեսրյանը և Սյուզի Աբաջյանը: Մեն նահանգի Վեսթբրուք քաղաքի ընտրություններում հաղթել է Աննա Աստվածատրյան-Թերքոթը` ստանալով քաղխորհրդի անդամի մանդատ: Ընտրություններում հաղթել են նաև մի շարք հայամետ թեկնածուներ, որոնց սատարում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Մասնավորապես, Սան Ֆրանցիսկոյում Ահարոն Պեսկինն ընտրվել է երրորդ քաղաքային շրջանի ղեկավար: 2014-ի նոյեմբերին ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում հաղթանակ տարավ հայամետ թեկնածուների 90 տոկոսը, որոնց սատարում էր Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Ներկայացուցիչների պալատ դեմոկրատներից ընտրվեցին Աննա Էշուն և Ջեքի Շփեյերը` նրանք երկուսն էլ հայ են մայրական կողմից: Կոնգրեսի ընտրություններից բացի Կալիֆորնիայի օրենսդիր ժողով են անցել Ադրին Նազարյանը և Խաչո Հաչաջյանը, իսկ Ռոդ Այլենդի խորհրդարան` Քաթրին Ղազարյանը: Սքոթ Ավետիսյանը վերընտրվել է Բարվիքի քաղաքապետի պաշտոնում, որը մեծությամբ երկրորդ քաղաքն է Ռոդ Այլենդում: Ռաքել Նարոյանը զբաղեցրել է կոնսուլի պաշտոնը Սանտա Կրուս նահանգում: Տեղական ինքնակառավարման մրամինների ընտրություններում հաղթել են տասնյակ հայամետ թեկնածուներ: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |