Բաքուն հայտնում է սահմանը հատած տարեց հայ կնոջ մասին

Բաքուն հայտնում է սահմանը հատած տարեց հայ կնոջ մասին

PanARMENIAN.Net - Ադրբեջանական պաշտպանության նախարարությունը հայտնում է Ղազախի և Նոյեմբերյանի սահմանին՝ առաջնագծում, ՀՀ քաղաքացու կողմից սահմանը հատելու դեպքի մասին:

Ըստ հաղորդագրության, մոլորված կինը 1942 թվականին ծնված Լուսիկ Ղուկասի Աբովյանն է: «Համապատասխան միջոցառումներ ձեռնարկելուց հետո նա կփոխանցվի հայկական կողմին», - մեջբերում է հաղորդագրությունը Trend գործակալությունը:

Իր հերթին, Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց, որ գյուղի բնակչուհի Լուսիկ Աբովյանին կեսօրից ի վեր փնտրում են և չեն կարողանում գտնել: Սակայն տարեց տիկնոջ կողմից սահմանը հատելու վերաբերյալ տեղեկություն գյուղում դեռ չկա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---