ՌԴ ԱԳՆ-ն «հանգստացնում է» հայկական ԶԼՄ-ներին. ԼՂ հարցում իրավիճակը սրելու կարիք չկա![]() 13 նոյեմբերի 2015 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայաստանյան այցի շուրջ խոսակցությունները, որոնց համաձայն ՀՀ իշխանությունների հետ Լավրովը քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները Ադրբեջանին հանձնելու հարցը։ Զախարովան նշել է, որ Լավրովը իր հանդիպումների մասին մանրամասներ է ներկայացրել հայաստանցի իր գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ընթացքում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: «Ես ավելին չեմ կարող ասել, բացի այն, ինչ նշվել է այդ հայտարարությունում։ Կարծում եմ, որ կարիք չկա սրելու իրավիճակը։ Տեղեկատվություն ստանալու համար դիմեք առաջին աղբյուրին՝ նախարարի հայտարարությանը, որը տեղադրված է ՌԴ ԱԳՆ կայքէջում։ Կարող եմ ասել, որ Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում սերտ կապեր է պահպանում ինչպես հայկական կողմի, այնպես էլ ադրբեջանական կողմի հետ։ Մեր դիրքորոշումը կարգավորման հարցում անփոփոխ է։ Մենք դա բազմիցս ենք վերահաստատել։ Հուսով եմ, որ մեր դիրքորոշումը կհանգստացնի հայաստանյան լրատվամիջոցներին»,- ասել է Զախարովան։ Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 9-ին ընդունել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին՝ արտգործնախարարն ևս մեկ անգամ ընդգծել է, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Սարգսյանը բարձր է գնահատել ՌԴ դերը ԼՂ հիմնախնդրիկարգավորման գործընթացում և տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատման գործում: Կարդացեք նաև՝ ՀՀ ԱԳ փոխնախարար. ԼՂ խնդրի կարգավորման շրջանակում որևէ բաղադրիչ առանձնացնելն անընդունելի է Բաբայան. ԵԱՀԿ ՄԽ միջնորդների համար խմբի ձևաչափի փոփոխությունն անընդունելի է
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |