ԶԼՄ-ներ. «Ռուսգիդրոն» քննարկել է հայկական ակտիվները վաճառելու հնարավորությունը

ԶԼՄ-ներ. «Ռուսգիդրոն» քննարկել է հայկական ակտիվները վաճառելու հնարավորությունը

PanARMENIAN.Net - Ռուսական «ՌուսԳիդրո» ընկերության նոր ղեկավարը Նիկոլայ Շուլգինովը հայտարարել է, որ պատրաստ է ազատվել ոչ պրոֆիլային ակտիվներից. առաջին հերթին կարող է վաճառքի հանվել 3 էներգամատակարարող ընկերություն:

Ըստ «Կոմերսանտի», հոլդինգը քննարկել է հայկական ակտիվների` Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադի վաճառքի հնարավորությունը, թեև այն չի համարվում ոչ պրոֆիլային սեփականություն:

Նշվում է, որ այժմ «ՌուսԳիդրոյի» ակտիվները շուկայում ավելի էժան են, քան նախկինում:

Սևան-Հրազդան կասկադը ՀԷԿ-երի համալիր է, որոնք էներգետիկ և ջրատնտեսական նպատակներով օգտագործում են Սևանա լճի ջրի արհեստական թողքերը և Հրազդան գետի բնական հոսքը: Կասկադը փոխանցվել է «Ինտեր ՌԱՕ»-ին 2003-ին` ԱԷԿ-ի վառելիքի համար Հայաստանի կուտակած պարտքի դիմաց: Ավելի ուշ կասկադը փոխանցվեց ռուսական «ՌուսԳիդրո»-ին: ՀԷԿ-ի հզորությունը 521 մՎտ է, արտադրատեխնիկական ներուժը` մոտ 500 մլն կՎտչ, ինչը կազմում է երկրի ներքին սպառման մոտ 10 տոկոսը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---