Բելգիական կուսակցությունը հաստատել է. Ցեղասպանությունը ժխտելու համար թուրք պատգամավորը կհեռացվի15 դեկտեմբերի 2015 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Բելգիայի Մարդասիրական ժողովրդավարական կենտրոն (Centre démocrate humaniste; CDH) կուսակցության քաղաքական բյուրոն վերջնական որոշում է կայացրել իր շարքերից հեռացնել թուրքական ծագմամբ պատգամավոր Մահինուր Օզդեմիրին, որը հրաժարվել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, տեղեկացնում է կուսակցության պաշտոնական կայքը: Մահինուր Օզդեմիրին Ցեղասպանության ժխտման համար հեռացնելու որոշում էր ընդունվել դեռևս մայիսի 29-ին կուսակցության Էթիկայի հանձնաժողովի կողմից, սակայն ծագումով թուրք պատգամավորը բողոքարկել էր այդ որոշումը: Մարդասիրական ժողովրդավարական կենտրոն կուսակցության առաջնորդ Բենուա Լյութժենը ողջունել է կուսակցությունից Մահինուր Օզդեմիրին հեռացնելու որոշումը՝ նշելով. «Քաղաքական հանձնառությունը պահանջում է հստակություն և լիակատար հավատարմություն մեր որդեգրած արժեքներին», գրում է Armeniangenocide100.org-ը: Բելգիական «Մարդասիրական դեմոկրատական կենտրոն» կուսակցության նախագահ Բենուա Լյուտժենը մայիսին հայտարարել է, որ կուսակցությունում Հայոց ցեղասպանության փաստը ժխտողներ լինեն, անհապաղ կհեռացվեն: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր Ադրբեջանցիները քանդել են Շուշիի Կանաչ ժամը Արբանյակային լուսանկարները հաստատում են, որ եկեղեցին ոչնչացվել է 2024 թվականի փետրվարին Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Հայաստանում «Ֆասթ Բանկ» ՓԲԸ վարկային պորտֆելն ավելացել է60 տոկոսով Վարչապետը գերմանական Fichtner–ի պատվիրակության հետ քննարկել է վերականգնվող էներգետիկայի զարգացումը ՀՀ–ում Այցը Երևան տեղի է ունենում Մյունխենում կայացած հանդիպման արդյունքներով |