Հակառակորդն Արցախում դիվերսիոն ներթափանցման 3 փորձ է ձեռնարկել17 դեկտեմբերի 2015 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան հատվածի 3 ուղղությամբ հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձեր է ձեռնարկել: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստնաշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, և կորուստներ պատճառելով, ետ շպրտել իրենց ելման դիրքերը: Նահանջող հակառակորդը գործողությունների վայրում է թողել հատուկ նշանակության գործողության համար նախատեսված մի շարք միջոցներ: Ծավալված փոխհրաձգության ընթացքում պաշտպանության բանակը կուրուստ չի ունեցել, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Մինչդեռ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են կորուստի մասին Ադրբեջանի զինված ուժերում: Դեկտեմբերի 16-ի երեկոյան շփման գծում ականանետային գնդակոծման հետևանքով զոհվել է ադրբեջանական բանակի զինծառայող Ռաշադ Ալիյար օղլու Ջաֆարզադեն, հայտնում է haqqin.az-ը Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության վրա հղումով: Դեկտեմբերի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 180 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (144 արկ), 82 (117 արկ), 120 (3 արկ) միլիմետրանոց ականանետերից, «Մուխա» (2 արկ), ՀՀՆ-9 (5 արկ), ՀԱՆ-17 (55 արկ) և ՌՊԳ-7 (6 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 1800 կրակոց: Հղումներ թեմայով. Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |