Կառլոս Մելքոնյանը նշանակվել է Արգենտինայի Ազգային բանկի նախագահ

Կառլոս Մելքոնյանը նշանակվել է Արգենտինայի Ազգային բանկի նախագահ

PanARMENIAN.Net - Տնտեսագետ Կառլոս Մելքոնյանը հաստատվել է Արգենտինայի Ազգային բանկի նախագահի պաշտոնոմ: Այդ մասին հայտնել է արգենտինյան Agencia Prensa Armenia-ն:

Մելքոնյանը նորընտիր նախագահ Մաուրիսիո Մակրիի թիմի անդամ է: Մելքոնյանը հայտարարել է, որ այսուհետ Արգենտինայի գլխավոր բանկը զարգացման բանկի դեր է ստանձնելու:

1986-ին Մելքոնյանը զբաղեցրել է Արգենտինայի Կենտրոնական բանկի արտաքին պարտքի բաժնի ղեկավարի պաշտոնը: Եղել է երկրի նախկին նախագահ Կառլոս Մանեմի տնտեսագիտական թիմի անդամ, շարունակելով իր անդամակցությունը նաև Արգենտինայի ներկայիս ղեկավարի՝ Մաուրիսիո Մակրիի պաշտոնավարման ընթացքում: 2002 թ.` Էդուարդո Դուալդեի նախագահության ժամանակ ստանալով էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ, Մելքոնյանը նախ մերժել է, սակայն հաջորդ տարի ընդունել: 2007թ. Մակրիի ղեկավարած կուսակցության կողմից առաջադրվել է որպես սենատոր:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---