ՌԴ-ում ՃՏՊ-ի հետևանքով ՀՀ 2 քաղաքացի է զոհվել![]() 26 դեկտեմբերի 2015 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 01.51-ին Դոնի-Ռոստովի տարածաշրջանի Սալսկ-Պրոլետարսկ տեղական նշանակության ավտոճանապարհի 0.5 կմ-ին՝ Մանիչստրոյ գյուղի (բնակավայրի) մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2114» մակնիշի т377ЕЦ61 և м599ЦМ57 պետհամարանիշներով և «Մազդա» մակնիշի х181МО61 պետհամարանիշով ավտոմեքենաները: ՃՏՊ-ի հետևանքով զոհվել են ՀՀ քաղաքացիներ՝ 1970 թ. Ս. Կ.-ը և 1985 թ. ծնված Է. Պ.-ը, ՌԴ ԱԻՆ ՃԿԱԿ-ին հղումով հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը: ՀՀ քաղաքացի Մ. Պ.-ը ձախ ազդրի կոտրվածքով հոսպիտալացվել է Սալսկայի կենտրոնական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունք, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |