Իրանն ու Վրաստանը բանակցում են Հայաստանի տարածքով գազի մատակարարումների շուրջ 5 հունվարի 2016 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Թեհրանը Թբիլիսիի հետ բանակցություններ է վարում Հայաստանի տարածքով Վրաստանին գազ մատակարարելու շուրջ: Այս մասին հաղորդում է իրանական Press TV-ին` վկայակոչելով Իրանի գազի ազգային ընկերության մենեջմենթի տնօրեն Ալիռեզա Կամելիին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանաը: Կամելին նշել է, որ պայմանագիրը ստորագրելու համար գազամատակարարումը պետք է տնտեսապես շահավետ լինի Վրաստանի համար: Նախատեսվում է օրական 9-14 միլիոն խորանարդ մետր գազ մատակարարել Վրաստանին՝ հիմնականում էլեկտրաէներգիա արտադրելու նպատակով: Կամելին նշել է, որ գազամատակարարումը նախատեսված է Վրաստանի կարիքների համար, գազը Եվրոպա չի արտահանվելու: Վրաստանի էներգետիկայի նախարարությունն իր հերթին հայտնել է, որ դեռևս իրանական կողմի հետ կոնկրետ պայմանավորվածություն չկա: Այդ մասին հայտնել է Վրաստանի էներգետիկայի նախարարությունը: «Այս փուլում իրանական կողմի հետ կոնկրետ պայմանավորվածություն չկա, և, բնականաբար, չի լուծված նաև բնական գազի առաքումներ սկսելու հարցը: Պետք է նշել, որ Իրանը գազ արտադրող խոշորագույն երկրներից է, և, բնականաբար, շարունակվում են բանակցությունները տարածաշրջանի բոլոր պոտենցիալ առաքողների հետ՝ ապահովելու համար Վրաստանի կայուն և անընդմեջ գազամատակարարումը երկարաժամկետ հեռանկարում», -ասվում է հայտարարության մեջ, հյատնում է apsny.ge-ն: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով |