Վրաստանը ՀՀ առաքվող գազի տրանզիտային վճարը ցանկանում է ստանալ գումարի տեսքով![]() 11 հունվարի 2016 - 19:10 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը ցանկանում է փոփոխել Գազպրոմի հետ նախկինում ունեցած համաձայնությունը և դեպի Հայաստան առաքվող գազի տրանզիտային վճարը ստանալ ոչ թե 10% գազի տեսքով, այլ դրամական արտահայտությամբ: Այս մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն՝ մեկնաբանելով Գազպրոմի հետ բանակցությունները: «Վրաստանի համար շատ կարևոր են այդ բանակցությունները»,- հայտարարել է Կալաձեն Vz.ru-ին հղումով գրում է Panorama.am-ը: Կալաձեն մառազմ է անվանել ընդդիմության հայտարարությունները, համաձայն որոնց Վրաստանը զիջում է երրորդ երկրներում անցկացվող բանակցություններում: Նախարարի խոսքով՝ Վրաստանի և Գազպրոմի միջև կնքված տրանզիտային պայմանագիրը թարմացվում է ամեն տարի, և այս անգամ Թբիլիսին ցանկանում է տրանզիտի դիմաց ստանալ դրամային արտահայտությամբ և ոչ գազով՝ հավելելով, որ առայժմ դրա շուրջ վերջնական համաձայնություն չունեն: 2015-ի դեկտեմբերի 11-ին Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Կախա Կալաձեն` ներկայացնելով Լյուքսեմբուրգում «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերի հետ բանակցությունների մանրամասները, հայտնել է, թե Գազպրոմն» առաջարկել է, որ գազի այն 10 տոկոսը, որը Ռուսաստանը թողնում է Վրաստանին Հայաստան առաքվող գազի ծավալից տարանցման համար, փոխհատուցվի ֆինանսապես: Վերջնական որոշում դեռ չի կայացվել:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |