«Գազպրոմը» սպառնացել է Թբիլիսիին դադարեցնել գազի տարանցումը ՀՀ Վրաստանի տարածքով![]() 20 հունվարի 2016 - 13:13 AMT PanARMENIAN.Net - «Գազպրոմը», որն առաջարկել էր Թբիլիսիին անցնել արժույթով հաշվարկների Հայաստան գազի տարանցման համար` գործող հումքով հատուցման փոխարեն, սպառնում է ամբողջությամբ դադարեցնել տարանցումը Վրաստանի տարածքով, եթե իշխանությունները հրաժարվեն այդ առաջարկից: Այսպիսի սցենարի դեպքում Հայաստանի գազամատակարարումը 100 տոկոսով կիրականացվի Իրանից: Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի էներեգտիկայի նախարար Կախա Կալաձեն վրացական «Ռուսթավի 2» ընդդիմադիր հեռուստաալիքի եթերում, գրում է apsny.ge-ն: «Գազպրոմն» առաջարկել է անցնել ֆինանսական վճարման` դուք գիտեք, որ թողարկված ծավալի 10 տոկոսը մնում է Վրաստանում…Անկասկած, դա մեզ համար նորություն էր: Երբ նրանք այդպիսի պայման դրեցին, մենք ասացինք, որ կտրականապես դեմ ենք, սակայն հանդիպմանը մեզ ուղղակի ասվեց, որ Ռուսաստանն իրական հնարավորություն ունի Հայաստանին գազ առաքել Իրանի տարածքով»,-ասել է նա: «Հնարավոր է, առաջին տարում բարդ լինի ամբողջ ծավալով դա անել, սակայն արդեն հաջորդ տարիներին «Գազպրոմը» կօգտվի այդ տեխնիկական հնարավորությունից: Հետևաբար, մենք նախարարությունում վերլուծեցինք այն, թե որքանով է իրական մեզ ներկայացված վերջնագիրը, և պարզեցինք, որ այսօր «Գազպրոմը» կարող է Իրանի տարածքով մոտ 1 մլրդ խմ գազ առաքել Հայաստան, սակայն որոշ ներդրումների դեպքում ռուսները կկարողանան ամբողջությամբ ապահովել հայկական շուկայի պահանջարկը: Այդպիսի սպառնալիք կա և մեզ համար էներգետիկ տեսակետից հետևանքները շատ ծանր կլինեն»,-հայտարարել է Կալաձեն: «Գազպրոմն» ու Վրաստանը բանակցում են ՌԴ-ից գազի առաքումների ավելացման շուրջ: Թբիլիսին որպես պատճառ նշում է սպառման աճը Վրաստանում և ադրբեջանական գազի առաքման հետ կապված դժվարությունները: Նաև բանակցություններ են ընթանում ՀՀ տարածքով իրանական գազի մատակարարման մասին: 2015-ի դեկտեմբերին Կալաձեի հետ բանակցություններից հետո «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարեց, որ Մոսկվան ու Թեհրանը քննարկում են Հայաստանի գազամատակարարման հարցը: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |