Հայաստանը մտադիր է մասնակցել Արկտիկայում ՌԴ ԶՈւ օդադեսանտային ուժերի վարժանքներին![]() 22 հունվարի 2016 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը, Բելառուսը և Ղազախստանը ցանկություն են հայտնել մասնակցելու Ռուսաստանի օդադեսանտային ուժերի՝ Արկտիկայում անցկացվելիք վարժանքներին: Այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի զինված ուժերի օդադեսանտային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Շամանովը, հայտնում է razm.info-ն ՌԻԱ Նովոստիի վրա հղումով: Ռուսաստանի զինված ուժերի օդադեսանտային զորքերի հրամանատարը նշել է, որ վարժանքներին մասնակցելու համար իրենք պատրաստ են դիմումներ ընդունել տարբեր երկրներից, սակայն, առայժմ հետաքրքրություն են ցուցաբերել միայն Հայաստանը, Բելառուսը և Ղազախստանը: Արկտիկայում զորավարժություն անցկացնելու մասին ռուսաստանյան կողմը հայտնել էր դեռևս 2015-ի նոյեմբերին` նշելով, որ վարժանքները նախատեսված է անցկացնել 2016-ի առաջին կեսին: Հունվարի 11-ին, հայտարարվել էր, որ ՌԴ ԶՈւ օդադեսանտային զորքերը և ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հատուկ ստորաբաժանումներն այս տարի ապրիլին դեսանտավորման վարժանքներ են անցկացնելու Արկտիկայում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |