2015-ին ՌԴ-ից տրանսֆերտները նվազել են, ԱՄՆ-ից՝ աճել 1 փետրվարի 2016 - 18:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած ոչ առևտրային բնույթի տարեկան փոխանցումները կազմել են $1 մլրդ 208 մլն 470.000: 2014-ին այդ ցուցանիշը կազմել է $1 մլրդ 728 մլն 558.000: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը: Այդ թվում՝ 2015-ին Ռուսաստանից փոխանցվել է մոտ $ 916 մլն՝ 2014-ի մոտ $1 մլրդ 435 մլն-ի համեմատ: ԱՄՆ-ից փոխանցվել է $119 մլն 412.000` 2014-ի $103 մլն 610.000-ի համեմատ: Իսկ ՌԴ-ից 2015-ի տրանսֆերտի ցուցանիշը համեմատվել է 2009-ի ցուցանիշի հետ՝ մոտ $904 մլն: 2009-ից 2013-ը այդ ցուցանիշը միայն աճել է: ՀՀ-ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր կատարված ոչ առևտրային բնույթի տարեկան փոխանցումները կազմել են $317 մլն 80.000: 2014-ին այդ ցուցանիշը կազմել է մոտ $340 մլն: Այդ թվում, դեպի ՌԴ՝ $204 մլն 575.000(2014-ին՝ 203 մլն 205.000), դեպի ԱՄՆ՝ 26 մլն 964.000 (2014-ին՝ մոտ $31 մլն): Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |