Ուզբեկստանում ծայրահեղականության մեջ մեղադրվող հայի գործով ճնշումները շարունակվում են 2 փետրվարի 2016 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Իսլամիստական ծայրահեղականության, Ուզբեկստանի սահմանադրական կարգը տապալելու և մի շարք այլ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվողՈւզբեկստանի քաղաքացի, հայազգի Արամայիս Ավագյանի գործով արտադատարանական ճնշումները տեղափոխվել են նոր հարթություն: Դիզակում ձկնաբուծարան հիմնադրած, սակայն ավելի ուշ բիզնեսը տեղական իշխանությանը զիջելու պահանջին ընդդիմանալուց հետո 2 անչափահաս երեխա ունեցող Արամայիս Ավագյանն արդեն 4 ամիս է՝ նախնական կալանքի տակ է: Տեղական իշխանությունների ճնշումներից ու սպառնալիքներից հետո Ավագյանի կինը և մայրը շարունակում են բարձրաձայնել ապօրինությունների, դատական գործընթացի վրա ազդելու շարունակական փորձերի մասին: Արամայիսի կինը՝ ազգությամբ ուզբեկ Շիրին Տուրսունովան, տեղեկացրել է, որ հորը կանչել են և ստիպել ստորագրել գրության տակ, ըստ որի՝ Ավագյանի գործով ճնշումներ չկան: Ավելի վաղ Շիրին Տուրսունովայի հայրը տեղի էր տվել իրավապահների պահանջներին և Ուզբեկստանում սովորական թվացող մի հավաքի ժամանակ հրապարակավ հրաժարվել էր հարազատ աղջկանից, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։ Գրության տակ ստորագրելու համար համայնքի ղեկավար Գաֆուր Կարշիբաևի ներկայացուցիչներն, ըստ Արամայիս Ավագյանի կնոջ, իր հորը կանչել են համայնքապետարան: Սպառնացել են, որ եթե փաստաթուղթը չստորագրի, «ապա ամբողջ ընտանիքով կզրկվեն պետական ֆինանսական բոլոր հատկացումներից»՝ նպաստներից, կենսաթոշակից։ Ուզբեկստանի օմբուդսմեն Ուլուկբեկ Մուհամադիևի ավագ օգնականը փետրվարի 2-ին տեղեկացրել է, որ օմբուդսմենն այժմ սպասում է գլխավոր դատախազության գրավոր պատասխանին՝ կապված Ավագյանի գործով ճնշումների և խոշտանգումների հետ: Ավագ օգնականը նաև ասել է. «Ըստ Ուզբեկստանի օրենսդրության, մենք ունենք ժամկետ, և այդ ժամկետի սահմաններում մեզ տեղեկություններ են տրամադրում համապատասխան կառույցները: Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, իրավիճակը վերահսկողության տակ է, հիմա դեռ ժամանակ կա, և հենց մեզ պատասխան տան գլխավոր դատախազությունից, մենք անմիջապես կտեղեկացնենք հայկական կողմին»։ Ուզբեկստանի մարդու իրավունքների պաշտպանի օգնականը նաև տեղեկացրել է, որ օրենքով սահմանված է մեկամսյա ժամկետ պաշտոնական պատասխանի համար, եթե լրացուցիչ ուսումնասիրության կարիք չկա: Ավագյանի մայրը հունվարի 6-ին դիմել էր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին՝ նշելով, որ որդուն խոշտանգում են մեկուսարանում՝ ծանր մեղադրանքների կապակցությամբ ինքնախոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով: Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը դիմել է Ուզբեկստանի մարդու իրավունքների պաշտպան Ուլուկբեկ Մուհամադիևին: Հրաժարական տալուց առաջ Ուզբեկստանի օմբուդսմենին հղած նամակում Անդրեասյանը գրել է, որ իրեն է դիմել մեր հայրենակիցը: «Հիմնվելով մարդու իրավունքների ինստիտուտների կամավորական և փոխօգնության սկզբունքի վրա, խնդրում եմ, հնարավորությունների դեպքում, Ձեր համագործակցությունը Ա. Ավագյանի ֆիզիկական և հոգեբանական վիճակի վերաբերյալ տեղեկություն ստանալու վերաբերյալ, ինչպես նաև ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ վերջինիս նկատմամբ ապօրինի գործողությունները կանխելու վերաբերյալ»,- գրել է Անդրեասյանը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին |