Ռուսական ռազմակայանը համալրվել է նոր հետախուզական քիմիական մեքենաներով

Ռուսական ռազմակայանը համալրվել է նոր հետախուզական քիմիական մեքենաներով

PanARMENIAN.Net - ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմակայանի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ստորաբաժանումը համալրվել է արդիական հետախուզական քիմիական մեքենաներով` 4 միավոր (РХМ-6):

ԲՏՌ-80-ի հենքի վրա ստեղծված РХМ-6 զրահամեքենաները հագեցած են իրավիճակի հետազոտման ու սպառնալիքների որոնման հատուկ սարքավորումներով: Սարքավորումները թույլ են տալիս բացահայտել քիմիական կամ կենսաբանական հարձակման նշաններ, ի հայտ բերել ճառագայթումը: Ապահովվում է նաև օդերևութաբանական պայմանների ավտոմատ դիտարկում, որի տվյալները փոխանցվում են օպերատորի վահանակին, օդերևութաբանական պայմանների և հայտնաբերված սպառնալիքների մասին տվյալները կարող են փոխանցվել նաև դաշտային հրամանատարական կետ, հայտնում է ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանիի մամուլի ծառայությունը:

2015-ին Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանը համալրվել է Մի-24Պ հարվածային և Մի-8ՄՏ տրանսպորտային ուղղաթիռներով: Ռազմակայանը 2016-ի երկրորդ կեսին կհամալրվի նաև բազմաթիրախային ճակատային ՄիԳ-29 կործանիչների նոր խմբաքանակով:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---