«Հրանտ Դինք» հիմնադրամը կազմել է Թուրքիայի քրիստոնեական ժառանգության քարտեզը

«Հրանտ Դինք» հիմնադրամը կազմել է Թուրքիայի քրիստոնեական ժառանգության քարտեզը

PanARMENIAN.Net - Հրանտ Դինքի անվան հիմնադրամը «Անատոլիական մշակութային ժառանգություն» նախագծի շրջանակում հայերի, հույների ասորիների և հրեաների կողմից կառուցված եկեղեցիների, սինագոգների, վանքերի, դպրոցների, հիվանդանոցների ու գերեզմանատների գույքագրում է անցկացրել:

Մոտ 2.5 տարի տևած աշխատանքների արդյունքում ցուցակագրվել է 10.000 կառույց, որոնցից 4.600 հայկական է, 4.100-ը` հունական, 650-ը` ասորական, 300-ը` հրեական:

Հիմնադրամը այս բոլոր կառույցները ներառող ինտերակտիվ քարտեզ է կազմել, որը կարելի է տեսնել Turkiyekulturvarliklari.com կայքում:

Աշխատանքներն իրականացրել են հետազոտողներ Վահագն Քեշիշյանը, Նորա և Զաքարիա Միլդանօղլուները, Նորայր Օլգարը, Մուստաֆա Բաթմանը, Էզգի Դենիզ Բերքը, Մերվե Քուրթը, Թունա Բաշըբեքը և այլոք, գրում է Ermenihaber.am-ը:

Հետազոտողները կանգուն մնացած կառույցներից բացի, ամբողջ Անատոլիայի համար կազմել են նաև քանդված, ավերված, չպահպանվող, որպես պահեստ ու ախոռ օգտագործվող կամ մզկիթի վերածված կառույցների ցուցակ: Նախագծին աջակցություն են ցուցաբերել Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարարությունը, «Բաց հասարակություն» և «Chrest» հիմնադրամները:

Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակոս» թերթին աշխատանքի վերաբերյալ մանրամասներ են պատմել նախագծի մասնակիցները:

Վերջիններս նշել են, որ սա իր բնույթով եզակի աշխատանք է, քանի որ մինչև օրս Թուրքիայի քրիստոնեկան կառույցների վերաբերյալ նմանատիպ համապարփակ ուսումնասիրություն չէր կատարվել:

Նախաձեռնության մասնակիցները տեղեկացրել են, որ աշխատանքներն այսքանով չեն ավարտվելու, քանի որ 2-րդ փուլուվ նախատեսում են մեկնել Թուրքիայի տարբեր շրջաններ և մեկ-մեկ ստուգել բոլոր այն կառույցները կառույցները, որոնց մասին տեղեկություններ են հավաքագրել:

1914-ին Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրությունում հայկական եկեղեցական հաստատությունների ընդհանուր թիվը 2549 Էր։ Ըստ ՅՈւՆԵՍԿՕ-ի 1974-ի տվյալների, 1923-ից հետո մնացած 913 կառույցներից 464-ն ամբողջովին անհետացել են, 252-ն ավերակ են, 197-ն ամբողջովին նորոգման կարիք ունեն։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---