Ստամբուլում ծեր հայ զույգը հարձակման թիրախ է դարձել, ամուսիններից մեկը սպանվել է 9 փետրվարի 2016 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի Շիշլի թաղամասում բնակվող Սեդա Աիդա Դեմիրջին և նրա ամուսինը՝ Հակոբ Յակուփ Դեմիրջին, հարձակման են ենթարկվել իրենց տանը: Ինչպես հայտնում է «Ակոս» պարբերականը, դեպքը տեղի է ունեցել փետրվարի 6-ին. երեքհոգանոց խումբը թափանցել է Դեմիրջիների բնակարան, խեղդամահ արել Հակոբին ու վնասվածքներ հասրցել Սեդային: Բնակարանը թալանվել է: Սեդա Աիդա Դեմիրջին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ բուժում ստանալուց հետո դուրս է գրվել և տեղափոխվել ազգականների մոտ: Հանցագործների ինքնությունը դեռ բացահայտված չէ, ինչպես նաև հստակ չէ, թե կատարվածը պետք է որակել որպես գողություն, թե ատելության հողի վրա իրականացված սպանություն: Սակայն հարձակման զոհ դարձած զույգը կապված է էղել խոզի կաշվից պատրաստված պարանով` մեթոդը հնուց ի վեր օգտագործվում է Թուրքիայում այլադավաններին նվաստացնելու համար: Այդ մանրամասնը թույլ է տալիս ենթադրել, որ հարձակումը տեղի է ունեցել ազգայնական հողի վրա: Հայերը Ստամբուլում հաճախակի են բռնությունների թիրախ դառնում: Դեռևս 2012 թվականին Ստամբուլի Սամաթյա թաղամասում հարձակման էին ենթարկվել տարեց հայուհիներ`նոյեմբերի 28-ին դաժան ծեծի էր ենթարկվել 87-ամյա Թուրֆանդա Աշըքը, ով կորցրել էր մեկ աչքը, դեկտեմբերի 28-ին սեփական բնակարանում դանակի 8 հարվածով սպանվել էր 84-ամյա Մարիցա Քյուչյուքն (ում մարմնին արյունով խաչ էր պատկերված), 2013-ի հունվարի 6-ին, եկեղեցի գնալու ճանապարհին, 3 անձինք ավտոմեքենայով փորձել էին առևանգել տարեց մի հայուհու, սակայն նա կարողացել էր փրկվել, հունվարի 22-ին բնակարանի մուտքի մոտ անհայտ անձի կողմից դաժան ծեծի էր ենթարկվել 83-ամյա Սուլթան Այքարը, ով կորցրել էր մեկ աչքը: Թուրքական ոստիկանությունը սպանությունների համար ձերբակալել է շիզոֆրենիայով տառապող հայ Մուրադ Նազարյանին, ում դատավարությունը շարունակվում է ցայսօր. ինքը Նազարյանը պնդում է, որ անմեղ է ու սպանությունների ու հարձակումների հետ որևէ առնչություն չունի: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |