ՌԴ-ում առաջարկում են չեղարկել 1921-ի ռուս-թուրքական բարեկամության պայմանագիրը

ՌԴ-ում առաջարկում են չեղարկել 1921-ի ռուս-թուրքական բարեկամության պայմանագիրը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության Պետդումայի՝ Կոմունիստական կուսակցությունից պատգամավորներ Վալերի Ռաշկինն ու Սերգեյ Օբուխովը նամակ են հղել Ռուսաստանի նախագահին ու արտգործնախարարին:

Նամակով նրանք առաջարկում են չեղարկել Մոսկվայի 1921-ի մարտի 16-ի ռուս-թուրքական բարեկամության ու եղբայրության մասին պայմանագիրը, «Իզվեստիա» թերթին հղումով գրում է Tert.am-ը։

Նման քայլը պատգամավորները հիմնավորել են Թուրքիայի ագրեսիվ պահվածքով։

Ռուսաստանյան ԶԼՄ-ների տրամադրության տակ հայտնված նամակում հիմնավորումների շարքում նշված է նաև, որ «Վրաստանը և Հայաստանը չեն ճանաչում պայմանագրի պայմանները՝ դա անարդարացի համարելով»:

Նշվում է, որ այս նախաձեռնությունը սատարում են նաև «Արդար Ռուսաստան» կուսակցությունում:

Աղբյուրը հիշեցնում է, որ Հայաստանը չի ընդունում Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը, որով բոլշևիկյան Ռուսաստանը Թուրքիային հանձնեց Կարսի նահանգը, Սուրմալուն՝ Արարատ լեռով հանդերձ:

Հիշեցվում է, որ 2005-ին Վրաստանը չեղարկել է Կարսի պայմանագիրը: Իսկ մինչ այդ նման փորձեր արել է նաև խորհրդային իշխանությունը, սակայն Ստալինի մահվանից հետո փորձերը դադարեցվել են։

ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո: Դեկտեմբերի 1-ից Ռուսաստանում արգելվել են չարթերային թռիչքները դեպի Թուրքիա, բացառությամբ ռուս զբոսաշրջիկներին վերադրձնելու համար գործարկվածներից: 2016-ի հունվարի 1-ից Ռուսաստանը կասեցնում է առանց մուտքի արտոնգրերի ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար:

ՌԴ կառավարությունն արգելել է սառեցված մսի և մսամթերթի, թռչնամսի, կաթի և կաթնամթերքի, այդ թվում կաթնաշոռի և պանրի, ինչպես նաև լակտոզայից զերծ արտադրանքի, ձկան, ընկույզի և մրգի, բանջարեղենի, հատապտղի և կանաչիի ներմուծումը Թուրքիայից: Թուրքիայից ի թիվս այլ ապրանքների արգելվում է ՌԴ ներկրել լոլիկ, սոխ, վարունգ, ցիտրուսներ, խաղող, խնձոր, տանձ, ծիրան, դեղձ և նեկտարին, սալոր, ելակ, աղ:

Կարդացեք նաև՝ ՌԴ ինքնաթիռին թույլ չի տրվել դիտորդական թռիչք կատարել Թուրքիայի տարածքով

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---