ՀՀ-ն կմիանա տեղեկատվության փոխանակման մասին ԵՏՄ համաձայնագրին

ՀՀ-ն կմիանա տեղեկատվության փոխանակման մասին ԵՏՄ համաձայնագրին

PanARMENIAN.Net - Հայաստանը, որը 2015-ին անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, կմիանա ԵՏՄ-ում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագրին, այդ թվում գաղտնի, և ֆինանսական ոլորտի` ֆինանսական շուկաներում կապիտալի ազատ տեղաշարժի համար պայմաններ ստեղծելու նպատակով, հայտնում է ՏԱՍՍ-ը:

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել է առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովին ՌԴ կառավարության անունից ստորագրել այդ համաձայնագրին Հայաստանի միանալու մասին արձանագրությունը։

Եվրասիական տնտեսական միության մյուս մասնակիցներն այդ համաձայնագիրը կնքել էին 2014 թվականի դեկտեմբերի 23-ին։

ԵՏՄ ստեղծման մասին պայմանագիրն ուժ մեջ է մտել 2014-ին: Հայաստանը միացել է ԵՏՄ-ին 2015-ի հունվարի 1-ից: Միավորման անդամ են նաև Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը: Հիմնական նպատակն է մաքսային ծախսերի նվազեցումը, մրցակցութան աճը ԵՏՄ անդամ երկրների շուկաներում, արտադրության աճը: Միության մասնակիցները մտադիր են նաև առնվազն 25%-ով ավելացնել իրենց երկրների ՀՆԱ-ն ինտեգրման հաշվին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---