Սիրիահայերի օգնության հիմնադրամը $1.2 մլն է հավաքել հեռուստամարաթոնի միջոցով![]() 22 փետրվարի 2016 - 11:36 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Սիրիահայերի օգնության հիմնադրամը (SARF) կիրակի կազմակերպված «Փրկի՛ր կյանք» հեռուստամարաթոնի միջոցով կարողացել է $1.2 մլն-ից ավելի գումար հավաքել Սիրիայում բնակվող հայերին օգնելու համար։ 6 ժամ տևած հեռուստամարաթոնի ընթացքում գումար են նվիրաբերել հասարակական գործիչներ, տարաբնույթ կազմակերպություններ ու դպրոցներ, Asbarez-ին հղումով գրում է Tert.am-ը։ SARF-ի ներկայացուցիչները նշել են, որ հավաքված գումարն ուղղվելու է պատերազմական գործողությունների թիրախում գտնվող Սիրիայի պաշարված հայազգի բնակիչներին օգնելուն։ 2012-ին ԱՄՆ-ում հիմնադրված Սիրիահայերի օգնության հիմնադրամը (Syrian Armenian Relief Fund) 500 հազար դոլար է փոխանցել 2012-ին:Գումարներն ուղարկվում են Սիրիայի ոչ առեւտրային հայկական կազմակեպությունների դաշինքին, որն օգնություն է բաժանում սննդամթերքի, հագուստի, շինանյութերի տեսքով, բուժօգնություն է տրամադրում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |