Զեկույց. ՀՀ-ն կյանքի մատչելիությամբ 42-րդն է աշխարհում, զիջում ենք գրեթե բոլոր հարևաններին22 փետրվարի 2016 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Go Banking Rates ընկերությունը կազմել է աշխարհի երկրների վարկանիշ՝ ըստ դրանց քաղաքացիների միջին գնողունակության: Ցանկը կազմելիս հետազոտությունը օգտվել է գնողունակության, վարձակալման արժեքի, սննդի արժեքի, սպառողական գնի ինդեքսի տվյալներից, համեմատելով դրանք Նյու-Յորքի ցուցանիշների հետ: Հայաստանցիների գնողունակությունը 65.6%-ով նվազ է, քան Նյու Յորքի բնակիչներինը, իսկ բնակարանների վարձակալությունը, սնունդն ու ծառայություններն էժան են համապատասխանաբար 89.3, 71.4 ու 63.3%-ով: Ընդհանուր ցանկում Հայաստանը 42-րդ տեղն է զբաղեցրել, հայտնվելով Ֆիլիպինների ու Եգիպտոսի միջև: Կյանքը Հայաստանում ավելի էժան է, քան Նիդերլանդներում, Ավստրիայում, Բելառուսում, Դանիայում, Չինաստանում ու մի շարք այլ երկրներում, սակայն ավելի թանկ, քան բոլոր հարևան երկրներում՝ բացառությամբ Իրանից (66-րդ հորիզոնական), Գերմանիայից (35-րդ հորիզոնական), Չեխիայից (9-րդ հորիզոնական), Ղազախստանից (66-րդ հորիզոնական), Իսպանիայից (33-րդ հորիզոնական) ու բազմաթիվ այլ եվրոպական երկրներից: Վրաստանը ցանկում 33-րդ, Ադրբեջանը՝ 23-րդ, ՌԴ-ն՝ 39-րդ հորիզոնականում են: Հղումներ թեմայով. Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |