ԱՄՆ Քենթուքի նահանգի Սենատը չեղարկել է ադրբեջանամետ բանաձևի ընդունումը

ԱՄՆ Քենթուքի նահանգի Սենատը չեղարկել է ադրբեջանամետ բանաձևի ընդունումը

PanARMENIAN.Net - Ամերիկայի Աևելյան ափի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հաջողությամբ չեղարկել է ԱՄՆ Քենթուքի նահանգի Սենատի օրակարգում ընդգրկված 168 բանաձևը, որը խեղաթյուրում էր ղարաբաղյան հակամարտության փաստերը, հայտնում է panorama.am-ը ANCA-ի հաղորդագրության վրա հղումով:

Նահանգի տասնյակ բնակիչներ արձագաքնել են Ամերիկայի արևելյան շրջանի Հայ դատի հանձնախմբի տագնապին և ընդհանուր ջանքերի շնորհիվ հաջողությամբ բանաձևը դուրս է բերվել Սենատի օրակարգից:

Այսպիսով, ինչպես տեղեկանում ենք ANCA-ի տարածած հաղորդագրությունից, Քենթուքին միանում է Այդահոյի, Նյու Հեմփշիրի և այլ նահանգների մեծացող ցուցակին, որոնք ոչ վաղ անցյալում մերժել են հակահայ քարոզչական նպատակ հետապնդող թուրքամետ բանաձևերը:

«Քենթուքիում մեր փորձը կրկին ապացուցեց, որ ժողովրդավարական գործընթացները մեծ ներուժ ունեն և ամերիկյան պետական օրենսդիր մարմինները չեն հանդուրժի միջամտության և խեղաթյուրման որևէ փորձ, որ կծառայի Իլհամ Ալիևի պես բռնապետերի շահերին, ով դաժանորեն ճնշում է իր իսկ ժողովրդին և ընդունում է ավելի հակաարևմտյան դիրքորոշում՝ շարունակելով ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ և վտանգելով տարածաշրջանում փխրուն խաղաղությունը» - ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնաժմբի արևելյան շրջանի հանձնախմբի հանրային կապերի պատասխանատու Արթուր Մարտիրոսյանը:

Սենատոր Դեյմըն Թայերի (Damon Thayer) կողմից հովանավորվող Սենատի 168 բանաձևը Քենթուքիի օրակարգ էր ներկայացվել 2016թ. մարտի 1-ին: Տեղի փաստաբանների միջոցով տեղեկանալով բանաձևի մասին՝ Ամերիկայի արևելյան շրջանի հայ ազգային կոմիտեն անմիջապես արձագանքեց և կտրականապես դեմ արտահայտվեց մոլորեցնող և վտանգավոր բանաձևին՝ Սենատի նախագահին կոչ անելով հրաժարվել դրանից:

Քենթուքիի Սենատը պաշտոնապես ետ վերցրել օրինագիծը և այդպիսով բանաձևը չեղարկվել է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---