ԶԼՄ. ՌԴ-ում մերժվել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

ԶԼՄ. ՌԴ-ում մերժվել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության կառավարությունն ու Բարձրագույն դատարանը բացասական եզրակացություն են տվել Հայոց ցեղասպանության եղելության ժխտման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագծին:

Այդ մասին է հայտնում Rusarminfo գործակալությունը՝ հղում անելով նախագծի համահեղինակ, ՌԴ Դումայի փոխխոսնակ Նիկոլայ Լևիչևի օգնականին:

Պետդումայի խորհուրդը հետ է ուղարկել օրինագիծն այն կապակցությամբ, որ խախտվել է կառավարության ու Բարձրագույն դատարանի կողմից այն քննելու ժամկետը: Կառավարության պատասխանը եկել է փետրվարի 9-ին, իսկ Դումայինը՝ փետրվարի 8-ին:

Հայոց ցեղասպանության հերքման համար պատասխանատվության վերաբերյալ օրինագիծը ներկայացվել էր Ռուսաստանի Պետական դումայում 2015 թցականի նոյեմբերի 25-ին, Թուրքիայի կողմից ռուսական Սու-24 ռմբակոծիչի ոչնչացման հաջորդ օրը: ՌԴ Պետդումայի փոխնախագահ, Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին օրինագծի համահեղինակ Նիկոլայ Լևիչևը PAN-ի հետ զրույցում, մեկնաբանելով մտավախությունները, որ օրինագիծն այս կամ այն պատճառով կարող է չհաստատվել կամ միտումնավոր «չընդունվել», հայտարարել էր, թե «ավելի բարենպաստ պայմանների սպասելու դեպքում, գուցե, ստիպված լինեինք սպասել մեկ այլ «կլոր» տարելիցի»:

ՌԴ Պետդուման ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1995-ին:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---