ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քրիստոնյաների սպանությունները Մերձավոր Արևելքում հավասարեցրել է ցեղասպանությանը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քրիստոնյաների սպանությունները Մերձավոր Արևելքում հավասարեցրել է ցեղասպանությանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը միաձայն սատարել է բանաձևի նախագծին, որով քրիստոնյաների սպանությունները Մերձավոր Արևելքում հավասարեցվում են ցեղասպանության: Բանաձևի հեղինակն է Նեբրասկայի ներկայացուցիչ Ջեֆ Ֆորթենբերին: Նշվում է, որ հենց այդ նահանգում է բնակվում Մերձավոր Արևելքից գաղթած եզդիների մեծ մասը:

Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 393 կոնգրեսական:

«Ռազմական հանցագործությունների մի մասը ծրագրված ցեղասպանություն է ԻՊ կողմից գրավված շրջաններում կրոնական փոքրամասնությունների դեմ»,-հայտարարել է կոնգրեսական Բրեդ Շերմանը:

Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հավաստիացրել է, որ պետքարտուղար Ջոն Քերին կքննարկի նախաձեռնությունն առաջիկայում, հայտնում է Lifenews-ը:

Փետրվարին Քերին խոստացել էր կոնգրեսականներին որոշում կայացնել այն հարցի վերաբերյալ, թե արդյոք քրիստոնյաների զանգվածային սպանությունները Մերձավոր Արևելքում ցեղասպանություն է: «Մենք հիմա անում ենք այն ամենն, ինչ հարկավոր է`ուսումնասիրում ենք օրենսդրական չափանիշներն ու դատապարտման նախադեպերը»,-ասել է Քերին` պատասխանելով կոնգրեսականների հարցին:

ԱՄՆ-ում գնալով հաճախակի են դառնում հալածանքների ենթարկվող քրիստոնյաներին պաշտպանելու կոչերը: Մտահոգված են դրանով նաև համաշխարհային առաջնորդները: Փետրվարի 12-ին Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն ու Հռոմի պապը հայտարարեցին, որ քրիստոնյաները Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում բնաջնջվում են «ամբողջ ընտանիքներով, գյուղերով ու քաղաքներով», իսկ նրանց եկեղեցիները «բարբարոսաբար քանդվում են ու թալանվում»: Հոգևոր առաջնորդները նշեցին նաև քրիստոնյաների զանգվածային արտագաղթը Սիրիայից և Իրաքից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---